12:52 . 22/06
Այս գիշեր` ժամը 03.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է ընդունվել 1981 թ. ծնված Սուրեն Զորոյանը, ով հիվանդանոցում մահացել է: Ըստ հարազատների՝ վերջինիս հայտնաբերել են իրենց տան մոտ:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 02.30-ին, անհայտ անձը Երկաթուղայինների 9-րդ փողոցում գտնվող հացի արտադրամասի մոտ հրազենից կրակոցներ է արձակել Սուրեն Զորոյանի ուղղությամբ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է "ԱԿՄ" տիպի, 7,62 մմ տրամաչափի խլացուցիչով ինքնաձիգ` փամփշտանոցում 1 փամփուշտով, 1 փամփշտակալով և 7,62 մմ տրամաչափի 19 փամփուշտներով, ինչպես և նույն տրամաչափի փամփուշտի 1 գնդակ, 5 պարկուճ և չկրակված 2 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն: