12:13 . 22/06
Լատինական Ամերիկայի ամենաաղքատ պետություններից մեկի՝ Պարագվայի կոնգրեսի Ստորին պալատը որոշում է կայացրել նախագահ Ֆերնանդո Լուգոյի դեմ պաշտոնանկության գործընթաց սկսելու մասին:
Լուգոն, ով նախկինում եղել է կաթոլիկ եպիսկոպոս եւ չորս տարի առաջ ընտրվել է Պարագվայի առաջին նախագահ, ժխտել է իր պաշտոնանկ լինելու մասին լուրերը: Նա հայտարարել է, որ պատրաստ է կանգնել դատարանի առջեւ: Պաշտոնանկության մասին բանաձեւը պետք է հաստատի սենատը, որը գտնվում է ընդդիմության վերահսկողության տակ:
Հիշեցնենք, որ հունիսի կեսերին Պարագվայի նախագահը պաշտոնից հեռացրել էր երկրի արտգործնախարար Կառլոս Ֆիլիսոլուին եւ ոստիկանության ղեկավար Պաուլինո Ռոխասին, քանի որ նրանք չէին կարողացել ճնշել գյուղացիական ապստամբությունները, որոնք երկրում տեղի են ունենում արդեն մի քանի տարի: Գյուղացիները պահանջում են վերաբաժանել հողերը:
Իսկ հունիսի 16-ին Պարագվայում գյուղացիների եւ ոստիկանության միջեւ տեղի ունեցած բախման ժամանակ զոհվել է 16, վիրավորվել՝ 80 մարդ: