Երկիր Մեդիա

Բաքվում ձերբակալել են թալիշների թերթի հերթական խմբագրին վիդեո

10:59 . 22/06

Ադրբեջանում թալիշերենով լույս տեսնող "Թոլըշի Սադո" (Թալիշի ձայն) թերթի եւ համանուն կայքի գլխավոր խմբագիր, իրավապաշտպան Գիլալ Մամեդովը երեկ Բաքվում առեւանգվել է անհայտ մարդկանց կողմից:

Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը: Միայն ժամը 17:30-ին Բաքվի ոստիկանությունում հաստատել են, որ Գիլալ Մամեդովը ձերբակալվել է թմրանյութ պահելու մեղադրանքով:

"Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը" փաստը գնահատում է որպես քաղաքացիական ակտիվիստի նկատմամբ ճնշում եւ իշխանություններից պահանջում է անհապաղ ազատ արձակել Գիլալ Մամեդովին:

"Թոլըշի Սադո" թերթի նախկին գլխավոր խմբագիր, Թալիշական մշակութային կենտրոնի պրոֆեսոր Նովրուզալի Մամեդովը 2007 թ-ին Ադրբեջանում ձերբակալվել է "թալիշական լեզու եւ արժեքներ քարոզելու" համար: Հետո նա 10 տարի ժամկետով ազատազրկման է ենթարկվել` Իրանի օգտին լրտեսություն կատարելու մեղադրանքով: 2009 թ-ին երկարատեւ բարոյահոգեբանական ճնշումներից հետո, 68-ամյա թալիշ պրոֆեսորը բանտախցում մահացել է "ուղեղի անոթների սուր խցանման" պատճառով:

Ի՞նչ ճակատագիր են նախատեսել Ադրբեջանի իշխանությունները հաջորդ թալիշ խմբագրի համար, մնում է անհայտ։ Վերջին տարիներին թալիշական ազատագրական շարժումը մեծ թափ է ստացել։ Վերջերս նաեւ համացանցում հայտնվել է թալիշական ազգային օրհներգի տեսահոլովակը։ 



Լրահոս - վերջին 20 նորությունները

  • 20:34 . 24/05 Ոտիկանապետը գյուղապետերին օգնություն է խոստացել եւ հորդորել՝ ձեռնպահ մնալ խնդիրները հակաօրինական ճանապարհով լուծելուց
  • 20:29 . 24/05 Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 40 ավտոմեքենա
  • 20:14 . 24/05 Օբաման հայտարարել է՝ Գուանտանամոն փակելու է
  • 20:07 . 24/05 Վանաձորի քաղաքապետը ներողություն է խնդրել համաքաղաքացիներից
  • 19:58 . 24/05 Բակո Սահակյանը Մարտակերտում հետեւել է զորավարժությունների ավարտական փուլին
  • 19:51 . 24/05 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ընդունել են նախագահն ու ԱԳ նախարարը
  • 19:49 . 24/05 Արքայազն Չարլզը կժամանի Հայաստան
  • 18:53 . 24/05 Հայաստանում այսօր հնչեց վերջին զանգը վիդեո
  • 18:28 . 24/05 "Զվարթնոցը" քանդելու մտադրություն առայժմ չունեն վիդեո
  • 17:59 . 24/05 ԱԺ-ում քննարկեցին կարկուտից տուժած համայնքների փոխահատուցման հարցը վիդեո
  • 17:22 . 24/05 Պետերբուրգում կայացել են Հայկական ֆուտբոլային լիգայի խաղերը վիդեո
  • 16:49 . 24/05 ԱԺ-ում ընդդիմությունն ու իշխանությունը հարաբերություններ էին պարզում. ով է ում նեղացել վիդեո
  • 16:13 . 24/05 "Ոսկե ծիրան"-ի 10-րդ հոբելյանական կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 7-14-ը վիդեո
  • 15:59 . 24/05 Լեւոն Զուրաբյանը գազի գնի վերաբերյալ "սենսացիոն տեղեկությունով" է հանդես եկել
  • 14:48 . 24/05 ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում կամուրջ է փլուզվել
  • 14:24 . 24/05 Ոստիկանությունը հայտնաբերել է ավազակային հարձակում կատարած զինված խմբին
  • 13:05 . 24/05 Սիրայի ապստամբները հուսալքվում են. Ասադը հաղթո՞ւմ է
  • 12:53 . 24/05 Էրդողանը դատական հայց է ներկայացրել ընդդիմադրի դեմ՝ իրեն Ասադի հետ համեմատելու համար
  • 12:35 . 24/05 Ռուսաստանի տարածքում 8.2 մագնիտուդով երկրաշարժ է եղել, ցունամիի տագնապը հանվել է
  • 11:40 . 24/05 "Արմավիան" ազատել է բոլոր օդաչուներին` 5 ամսվա աշխատավարձի պարտքով

Ըստ բաժինների

Քաղաքական
Հասարակական
Տնտեսական
Աշխարհ
Սփյուռք
Մշակույթ
Տարածաշրջան
Արտակարգ
Դեսից-դենից
Մարզական
Անկեղծ ասած...

© 2011 Yerkir Media TV Company

Republic of Armenia, Yerevan, N 94 Charents

Phone. + 374 10 576512, Fax + 374 10 576540, Contact Us

News department:

Phone. + 374 10 576498, Contact Us