18:50 . 21/06
"Հարսնաքար" ռեստորանային համալիրում տեղի ունեցած բռնությունից տուժած Վահե Ավետյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, իսկ Արտակ Բայադյանի վիճակը կայուն ծանր է: Ի դեպ, ՊՆ Սեյրան Օհանյանն օրերս այցելել է կենտրոնական կլինիկական հոսպիտալ, տեսակցել տուժածներին եւ ծանոթացել է նրանց առողջական վիճակին: Հոսպիտալ են այցելել նաեւ ռազմական բժշկության ոլորտի պատասխանատու բարձրաստիճան զինվորականներ:
Իսկ այդ ընթացքում գործով ձերբակալավածների թիվն արդեն հասել է 7-ի։ Այս մասին մեզ հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Հիշեցնեմ, որ մինչ այդ ձերբակալվածներից մեկը ռեստորանի անվտանգության աշխատակից Գարիկ Մարգարյանն է, մյուսները՝ ռեստորանի անվտանգության աշխատակիցը, մատուցողն ու մենեջերը: Ձերբակալության մանրամասները մեզ փոխանցել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունը։