18:37 . 21/06
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հաստատել է "Ադրբեջանի հանրապետության նախկին նախագահի եւ նրա ընտանիքի անդամների մասին" ադրբեջանական մեջլիսի կողմից ընդունված օրենքը: Այդպիսով, նախագահին ու նրա ընտանիքի անդամներին մի շարք արտոնություններ են տրվում: Մասնավորապես` նախկին նախագահը չի կարող ենթարկվել վարչական եւ քրեական պատասխանատվության այն գործողությունների համար, որոնք նա գործել է մինչեւ նախագահ ընտրվելը կամ նախագահության ժամանակ: Նրա կինը նույնպես չի կարող կանչվել պատասխանատվության: Նախկին նախագահն ու նրա կնոջը ձերբակալելու կամ պատասխանատվության կանչելու համար անհրաժեշտ է լինելու գլխավոր դատախազի համաձայնությունը:
2 կետից բաղկացած նոր օրենքով նախկին նախագահի թոշակը հավասարեցվում է նախագահի պաշտոնում գտնվող անձի ամսական աշխատավարձի 50 տոկոսին եւ նա դա ստանում է ցմահ: Նախկին նախագահի մահից հետո թոշակը շարունակում է ստանալ նրա կինը: Օրենքը չի տարածվում միայն Սահմանադրության 107-րդ հոդվածի համաձայն պաշտոնանկության հետեւանքով` զբաղեցրած պաշտոնից հեռացված նախկին նախագահին: