Երկիր Մեդիա

Ամենահայկական տոլմայի փառատոնը կանցկացվի հուլիսի 11-ինն Սարդարապատում

17:50 . 21/06

Տոլմայի համահայկական փառատոնն արդեն երկրորդ տարին անընդմեջ կանցկացվի հուլիսի 11-ին Սարդարապատում: Փառատոնի այս տարվա գերնպատակը կլինի նույնը` հայկական տոլմայի պատմության վերականգնումը եւ նոր տարատեսակների ի հայտ բերումը: "Արմենպրես"-ի հաղորդմամբ`այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին նշեց "Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման" հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը:

Նրա խոսքով` փառատոնը հնարավորություն կտա մարդկանց հիշեցնել, որ ավանդական կերակրատեսակներով է անհրաժեշտ սնվել, որի արդյունքում կունենան լավ տրամադրություն եւ առողջություն: Փառատոնը կանցկացվի "Ոսկե ծիրան" երեւանյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում:
Կինոփառատոնի միջոցառումների կազմակերպիչ Վարդան Հակոբյանը նշեց, որ խոհանոցի ու կինոյի մեջ մեծ կապ կա: "Յուրաքանչյուր մարդ, այցելելով նոր երկիր, բացի պատմամշակութային կոթողներ տեսնելուց, շատ արագ ծանոթանում է նաեւ այդ երկրի խոհանոցին: Այդ իսկ պատճառով մենք հետաքրքիր ենք համարում այս համագործակցությունը",- ասաց նա:
"Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման" ՀԿ քարտուղար Վահե Անթանեսյանը նշեց, որ փառատոնին այս տարի կներկայացվի շուրջ երեսուն տաղավար` վաթսուն տարատեսակ տոլմաներով: "Մենք պնդում ենք, որ տոլման ամենահայկական կերակրատեսակն է",- ասաց նա:


Լրահոս - վերջին 20 նորությունները

  • 13:41 . 25/05 Կալիֆոռնիական առողջապահական հիմնադրամը 10 հազար դոլար է հատկացրել Փասադենայի հայկական համայնքին
  • 13:12 . 25/05 Dorians-ը հունիսի մեկին բացօթյա համերգով իր շնորհակալությունը կհայտնի
  • 12:43 . 25/05 Գորիսում հնչեց վերջին զանգը եւ ազդարարվեց նոր կյանքի սկիզբը վիդեո
  • 12:18 . 25/05 "Նախագահն Աստված չէ... Նա, ով խախտել է օրենքը, պատասխան պետք է տա",- Իվանիշվիլի վիդեո
  • 11:40 . 25/05 Քրիստին Լագարդին չեն դատի. նա կշարունակի պաշտոնավարել վիդեո
  • 20:34 . 24/05 Ոտիկանապետը գյուղապետերին օգնություն է խոստացել եւ հորդորել՝ ձեռնպահ մնալ խնդիրները հակաօրինական ճանապարհով լուծելուց
  • 20:29 . 24/05 Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 40 ավտոմեքենա
  • 11:56 . 25/05 Պոլիտեխնիկի 20 ուսանողի "Ալբերտ Սուքիասյանի" անվան կրթաթոշակ կտրվի
  • 20:14 . 24/05 Օբաման հայտարարել է՝ Գուանտանամոն փակելու է
  • 20:07 . 24/05 Վանաձորի քաղաքապետը ներողություն է խնդրել համաքաղաքացիներից վիդեո
  • 19:58 . 24/05 Բակո Սահակյանը Մարտակերտում հետեւել է զորավարժությունների ավարտական փուլին վիդեո
  • 19:51 . 24/05 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ընդունել են նախագահն ու ԱԳ նախարարը
  • 19:49 . 24/05 Արքայազն Չարլզը կժամանի Հայաստան
  • 18:53 . 24/05 Հայաստանում այսօր հնչեց վերջին զանգը վիդեո
  • 18:28 . 24/05 "Զվարթնոցը" քանդելու մտադրություն առայժմ չունեն վիդեո
  • 17:59 . 24/05 ԱԺ-ում քննարկեցին կարկուտից տուժած համայնքների փոխահատուցման հարցը վիդեո
  • 17:22 . 24/05 Պետերբուրգում կայացել են Հայկական ֆուտբոլային լիգայի խաղերը վիդեո
  • 16:49 . 24/05 ԱԺ-ում ընդդիմությունն ու իշխանությունը հարաբերություններ էին պարզում. ով է ում նեղացել վիդեո
  • 16:13 . 24/05 "Ոսկե ծիրան"-ի 10-րդ հոբելյանական կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 7-14-ը վիդեո
  • 15:59 . 24/05 Լեւոն Զուրաբյանը գազի գնի վերաբերյալ "սենսացիոն տեղեկությունով" է հանդես եկել

Ըստ բաժինների

Քաղաքական
Հասարակական
Տնտեսական
Աշխարհ
Սփյուռք
Մշակույթ
Տարածաշրջան
Արտակարգ
Դեսից-դենից
Մարզական
Անկեղծ ասած...

© 2011 Yerkir Media TV Company

Republic of Armenia, Yerevan, N 94 Charents

Phone. + 374 10 576512, Fax + 374 10 576540, Contact Us

News department:

Phone. + 374 10 576498, Contact Us