17:20 . 21/06
Մեր երկրում քաղցրահամ ջրի միակ աղբյուրի` Սեւանա լճի շուրջ կրկին սեւ ամպեր են կուտակվել: Կառավարության նախագծի համաձայն` նախատեսվում է լճից 320 մլն խմ ջուր բաց թողնել: Դա բացատրվում է երաշտով, սակայն Սպառողների ազգային ասոցիացիան ու հասարակական մի շարք կազմակերպություններ դեմ են նախագծին: Նրանք միաբերան պնդում են, որ նման որոշումն ուղղակի զավեշտ է, երաշտի համար որեւէ նախադեպ չկա, այդ են վկայում նաեւ Հիդրոմետ ծառայության հաշվարկները:
Էկոլոգիական հասարակական դաշինք կազմակերպության ներկայացուցիչ Քնարիկ Հովհաննիսյանը շեշտում է` տարիներ առաջ Սեւանի պաշարով ամբողջ ժողովուրդը կերակրվեց եւ այժմ ժամանակն է, որ ժողովուրդը փրկի Սեւանը: