17:16 . 21/06
Ազգային ժողովն երկօրյա բուռն քննարկումներից հետո ընդունել է նոր կառավարության գործունեության ծրագիրը: Ծրագրին կողմ են քվեարկել 75, դեմ 47 եվ ձեռնպահ 1 պատգամավոր: Ծրագրի դեմ են արտահայտվել խորհրդարանի "Բարգավաճ Հայաստան", Հայ ազգային կոնգրես, "Ժառանգություն" եվ Հայ Հեղափոխական Դաշնակցություն խմբակցությունները:
"Օրինաց երկրի" եւ "Հանրապետականի" պատգամավորները դրական են գնահատել կառավարության ծրագիրը եւ միանգամայն իրատեսական համարել դրա իրականացումը: Ընդդիմադիրների կարծիքով, հակառակը, կառավարության ծրագիրը չի համապատասխանում հայաստանյան իրականությանը: