Երկիր Մեդիա

Վ. Գասպարյան. "Ռուբեն Հայրապետյանն ընդամենն այդ համալիրի սեփականատերն է"

16:04 . 21/06

"Հարսնաքար" ռեստորանային համալիրի ձերբակալվածների թիվը կավելանա: Այս մասին, այսօր` հունիսի 21-ին, լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, հայտնում  է "Արմենպրես"-ը:

"Ինձ ավելի շատ զարմացնում է կասկածը, որ գործը կարող է ուղղորդվել կամ այլ ընթացք ստանալ: Զեկուցում եմ, որ ոստիկանությունն այս ամիսների ընթացքում իր գործունեությամբ ապացուցել է, որ հավատարիմ է իր կոչմանը",- ասել է Գասպարյանը: Նա  նաեւ նշել է, որ "իրենք գնում են երեւույթների եւ ոչ թե անձերի հետեւից":

"Ռուբեն Հայրապետյանն ընդամենն այդ համալիրի սեփականատերն է: Ցանկացած պարագայում ոստիկանությունը, տեսնելով որեւէ մեկի մեղքն, անկախ անձից, զբաղեցրած դիրքից, պետք է հետեւողական լինի, որ նա օրենքի առաջ պատասխան տա: Այս պարագայում սին եմ համարում խոսակցությունները սեփականատիրոջ մասին",-նշել է  ոստիկանապետը, ընդգծելով, որ նախաքննությունը կորոշի մեղքի չափը:

Ոստիկանապետի խոսքով, համարելով, որ գործի մասնակիցները զինվորական ծառայողներ են, գործն ուղղորդվել էր Պաշտպանության նախարարության քննչական ծառայություն, սակայն գլխավոր դատախազի հետ զրուցելուց հետո գործը վերադարձվել է ոստիկանություն, քանի որ հիմնավորվել են օպերատիվ տվյալները: Այժմ գործը գտնվում է քննչական գլխավոր վարչության վարույթում: "Այն գնում է օբյեկտիվ, ճշմարիտ եւ թափանցիկ",- վստահեցրել է Վ. Գասպարյանը:



Լրահոս - վերջին 20 նորությունները

  • 20:49 . 21/05 ՀՅԴ. "Այս իշխանությունը 2 բան երբեք չի ընդունի"
  • 20:40 . 21/05 Ալեքսանդր Արզումանյանը՝ կառավարության ծրագրի մասին. "Կենացները քաղցրացել են..."
  • 20:28 . 21/05 ԱԺ-ում առաջարկ է արվել հիմնադրամ ստեղծել՝ կարկուտից տուժած գյուղացիներին օգնելու համար
  • 20:05 . 21/05 Վրաստանի նախկին վարչապետը ձերբակալվել է
  • 19:52 . 21/05 "Հարսնաքարի" գործով վկա Ռուբեն Հայրապետյանը սեփական նախաձեռնությամբ ներկայացել է դատարան
  • 19:38 . 21/05 Ինչո՞ւ է Մոսկվան խաղում Հայաստանի դեմ
  • 19:07 . 21/05 Արմեն Ռուստամյանի հայտարարությունը. "Ինքն իր դեմ կառավարությունը չի պայքարելու..."
  • 18:53 . 21/05 Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները խոսել են "Եվրատեսիլ" մրցույթի քվեարկության խնդրի մասին
  • 17:59 . 21/05 Մաքսային ծառայությունը բարեփոխումների փուլում է
  • 16:52 . 21/05 Լավրով-Մամեդյարով հանդիպումը կայացել է. քննարկվել է նաեւ Ղարաբաղի հարցը
  • 16:33 . 21/05 Կարտկահարության հետեւանքներն աննախադեպ են. 35-40 միլիոն դոլար են կազմում
  • 16:13 . 21/05 Երեւանում կկայանա Էլիֆ Շաֆակի "Ստամբուլի ընկեցիկը" գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը վիդեո
  • 15:22 . 21/05 Կաննում ներկայացվել է Ղարաբաղի մասին պատմող "Ֆլորիստ" ֆիլմի սցենարի նախագիծը
  • 14:52 . 21/05 Նալբանդյանը Հեյգի հետ քննարկել է տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման խնդիրները
  • 13:09 . 21/05 Վահան Հովհաննիսյանի հարցը վարչապետին. "Եթե մահացած մարդիկ կարող են քվեարկել, ինչի՞ թոշակ չստանան որ..." վիդեո
  • 12:54 . 21/05 Գյուղատնտեսության զարգացման ջատագով կառավարությունը խնձորի այգիների կողքին աղբավա՞յր է բացում վիդեո
  • 12:49 . 21/05 Մահացել է The Doors խմբի հիմնադիրներից Ռեյ Մանզարեկը
  • 12:21 . 21/05 Մոնսերատ Կաբալյեն Երեւանում հանդես կգա համերգով
  • 12:13 . 21/05 Էներգետիկայի նախարարը՝ գազի գնի մասին. ""Դեռ չի բարձրացել, հերյուրանք է, բամբասանք... Այ, երբ գները կբարձրանան՝ ավելի պարզ կլինի"
  • 12:11 . 21/05 Օկլահոմա նահանգն աղետի գոտի է հայտարարվել. պտտահողմի զոհերի թիվը հասել է 91-ի

Ըստ բաժինների

Քաղաքական
Հասարակական
Տնտեսական
Աշխարհ
Սփյուռք
Մշակույթ
Տարածաշրջան
Արտակարգ
Դեսից-դենից
Մարզական
Անկեղծ ասած...

© 2011 Yerkir Media TV Company

Republic of Armenia, Yerevan, N 94 Charents

Phone. + 374 10 576512, Fax + 374 10 576540, Contact Us

News department:

Phone. + 374 10 576498, Contact Us