Երկիր Մեդիա

Բերեզովսկուն երկրպագուներն ընդունեցին որպես հերոսի

16:27 . 02/06

Հայաստանի ազգային հավաքականը՝ Վարդան Մինասյանի գլխավորությամբ, ժամանել է Երեւան: Երկրպագուների հայկական առաջին ճակատը մեծ ոգեւորությամբ դիմավորել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին:

Եթե Իռլանդիայի հավաքականի հետ հանդիպումից հետո բոլորը ոգեւորող խոսքեր էին ասում մեր դարպասապահ Ռոման Բերեզովսկուն, ապա այսօր նրան դիմավորել են որպես հերոսի: Այսօր երեկոյան մեր թիմը Ղազախստանի հավաքականի հետ հանդիպումից առաջ բաց մարզում կանցկացնի:

Հունաստանի հետ հանդիպումը չնայած ավարտվեց 0:1 հաշվով՝ հօգուտ հույների, սակայն շատ երկրպագուների կարծիքով, այն ավարտվեց 2:1 հաշվով՝ հօգուտ մեր հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու, ով ձեռնունայն թողեց բոլոր հույներին` որսալով միանգամից 11 մետրանոց երկու հարվածները: Չնայած մեր ընտրանին պայքարեց մինջեւ վերջ, փորձելով փրկել խաղը, սակայն 23-րդ րոպեին ընդունած գնդակը ցույց տվեց, որ մեր կենտրոնական պաշտպաններն ունեն խաղային փորձի պակաս եւ թույլ տվեցին դիրքային մի շարք սխալներ: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ Ռոբերտ Արզումանյանը վերջին մի քանի ամիսների ընթացքում չի կարողանում մշտապես խաղադաշտ դուրս գալ "Յագելոնիայի" հիմնական կազմում, իսկ Հրայր Մկոյանն էլ վերջին շրջանում չի կարողացել ամրապնդվել Նալչիկի "Սպարտակի" կազմում, ապա պարզ է դառնում, որ ներկա պահին պաշտպանությունը հավաքականի թույլ կետերից մեկն է:

Հարձակման գիծն էլ իրեն չարդարացրեց: Յուրա Մովսիսյանը խաղից հետո նշել է, որ 10-օրյա հանգստից հետո խաղադաշտին հարմարվելու համար պահանջվեց մեկ խաղակես: Հենրիխ Մխիթարյանն ու Մարկոս Պիզելին էլ կարծես կորցրել էին նշանառությունը եւ երկուսի հարվածներն էլ շեղ էին ստացվում:

Միգուցե մրցավարական սխալների պատճառով էր, որ Հունաստանի հավաքականի հետ խաղի ժամանակ տեղի տվցին նաեւ Վարդան Մինասյանի նյարդերը, ով վիճելով մրցավարի հետ, ստիպված լքեց պահեստայինների նստարանը: Վարդան Մինասյանը այս հանդիպման մասին իր կարծիքը կհայտնի Երեւանում:

Հունիսի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում մեր ընտրանին կհյուրընկալի Ղազախստանի հավաքականին, որը 5:2 հաշվով առավելության է հասել Ղրղստանի հավաքականի նկատմամբ:



Լրահոս - վերջին 20 նորությունները

  • 16:47 . 25/05 YouTube-ը Տաջիկստանում արգելափակել են
  • 16:30 . 25/05 "ՀայՌուսագազարդի" հասարակայնության հետ կապերի բաժնի պետը չի մասնակցի գազի թանկացման դեմ ուղղված բողոքի ակցիաներին
  • 16:14 . 25/05 Մոսկվայի "Հայկական վերածնունդ" կիրակնօրյա դպրոց 25 տարեկան է վիդեո
  • 15:47 . 25/05 Շոտլանդիայի խորհրդարանում ստորագրել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու մասին միջնորդագիր
  • 15:38 . 25/05 Սիրիայի ընդդիմությունը պատրաստ է մասնակցել Սիրիայի հարցով միջազգային համաժողովին մեկ պայմանով
  • 15:13 . 25/05 Առաջին հանրապետության ժամանակ քաղաքական գործիչների մղումներն ավելի ազնիվ էին
  • 14:31 . 25/05 Իրանի նախագահի թեկնածու Սայիդ Ջալիլին ընտրվելու դեպքում նպաստելու է մահմեդականության տարածմանը
  • 13:41 . 25/05 Կալիֆոռնիական առողջապահական հիմնադրամը 10 հազար դոլար է հատկացրել Փասադենայի հայկական համայնքին
  • 13:12 . 25/05 Dorians-ը հունիսի մեկին բացօթյա համերգով իր շնորհակալությունը կհայտնի
  • 12:43 . 25/05 Գորիսում հնչեց վերջին զանգը եւ ազդարարվեց նոր կյանքի սկիզբը վիդեո
  • 12:18 . 25/05 "Նախագահն Աստված չէ... Նա, ով խախտել է օրենքը, պատասխան պետք է տա",- Իվանիշվիլի վիդեո
  • 11:40 . 25/05 Քրիստին Լագարդին չեն դատի. նա կշարունակի պաշտոնավարել վիդեո
  • 20:34 . 24/05 Ոտիկանապետը գյուղապետերին օգնություն է խոստացել եւ հորդորել՝ ձեռնպահ մնալ խնդիրները հակաօրինական ճանապարհով լուծելուց
  • 20:29 . 24/05 Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 40 ավտոմեքենա
  • 11:56 . 25/05 Պոլիտեխնիկի 20 ուսանողի "Ալբերտ Սուքիասյանի" անվան կրթաթոշակ կտրվի
  • 20:14 . 24/05 Օբաման հայտարարել է՝ Գուանտանամոն փակելու է
  • 20:07 . 24/05 Վանաձորի քաղաքապետը ներողություն է խնդրել համաքաղաքացիներից վիդեո
  • 19:58 . 24/05 Բակո Սահակյանը Մարտակերտում հետեւել է զորավարժությունների ավարտական փուլին վիդեո
  • 19:51 . 24/05 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ընդունել են նախագահն ու ԱԳ նախարարը
  • 19:49 . 24/05 Արքայազն Չարլզը կժամանի Հայաստան

Ըստ բաժինների

Քաղաքական
Հասարակական
Տնտեսական
Աշխարհ
Սփյուռք
Մշակույթ
Տարածաշրջան
Արտակարգ
Դեսից-դենից
Մարզական
Անկեղծ ասած...

© 2011 Yerkir Media TV Company

Republic of Armenia, Yerevan, N 94 Charents

Phone. + 374 10 576512, Fax + 374 10 576540, Contact Us

News department:

Phone. + 374 10 576498, Contact Us