15:45 . 02/06
Եգիպտոսում նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավճռի հրապարակումից հետո դահլիճում կողմերի փաստաբանների եւ ազգականների միջեւ ծեծկռտուք է սկսվել:
Հիշեցնենք, որ Կահիրեի Քրեական դատարանը Հոսնի Մուբարաքին եւ ՆԳ նախկին նախարար Հաբիբ ալ-Ադլիին դատապարտել է ցմահ ազատազրկման:
Ընդ որում, դատարանը հանել է մեղադրանքը Մուբարաքի որդիներ Ալյայի եւ Գամալի վրայից:
news.am-ն է գրում, որ վճռի հրապարակումից հետո դահլիճից նրան մահապատժի ենթարկելու կոչեր են հնչել։
Դահլիճում ծայր առած բախումները շարունակվել են Կահիրեի փողոցներում:
Քրեական դատարանի մոտ ցուցարարները քարեր են նետել ոստիկանների վրա:
Հոսնի Մուբարաքը պատիժը կրելու է Թորա բանտի հիվանդանոցում: Բանտի հիվանդանոցը նախապատրաստվել է ընդունել Մուբարաքին դեռ ամիսներ առաջ։