Երկիր Մեդիա

Ուսանողներին իրենց ընկերուհու՝ Նելլիի հետ պայքարում են նրա փրկության համար եւ հավատում վիդեո

15:19 . 02/06

"Փրկենք մեր շնորհալի ուսանողուհու կյանքը". այս պաստառով են դիմավորում Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիա մտնողներին: Շուտով մեկ ամիս կլինի, որ ակադեմիայի ուսանողներն ու դասախոսները տարբեր նախաձեռնություններով գումար են հավաքում` օգնելու համար Նելլին, ով հիվանդ է սուր լեյկոզով եւ քիմիաթերապիայի հերթական կուրսն է անցնում Մոսկվայում:

Բժիշկները վստահեցնում են, որ ոսկրածուծի փոխպատվաստման դեպքում բուժման հավանականությունը մեծ է: Նելլին արդեն մի քանի ամիս է` Մոսկվայում է, եւ ընտանիքն այլեւս հնարավորություն չունի վճարել բուժման համար անհրաժեշտ հսկայական գումարը: Ընկերներն ու դասախոսներն արդեն մի քանի ցուցահանդես-վաճառք են կազմակերպել, փողոցում երթ-դրամահավաք անցկացրել: Պատրաստվում են նոր միջոցառումների: Ասում են` մինչեւ վերջ պայքարելու ենք Նելլի կյանքի համար:

"Փորձել ենք ամեն բան անել, ոչինչ բաց չթողնել: Անգամ երբ ասում էին` անհնար է այդ ուղղությամբ որեւէ բան ձեռք բերել, մենք, միեւնույն է, աշխատում էինք նաեւ այդ ուղղությամբ: Հավատում ենք, որ կհավաքվի համապատասխան գումար: Անում ենք ամեն ինչ, շնորհակալ ենք բոլորին, ովքեր օգնում են, մեր կողքին են",- ասաց ուսանողուհի Սուսաննա Ֆարմանյանը։ 

Ակադեմիայի 2 մասնաշենքում տուփեր են տեղադրված: Ուսանողները, դասախոսները, բոլորն իրենց լուման ունեն այստեղ: 

"Միշտ լիքն է լինում, մի քանի անգամ օրվա ընթացքում դատարկվում է: Բոլորն օգնում են, նույնիսկ գիտեմ շատերին, որ ընդամենը 100 դրամ են թողնում, որ տուն գնան, իսկ իրենց ընթրիքի ու ամբողջ օրվա գումարը դնում են տուփի մեջ",- ասաց Արփինե Պետրոսյանը։

Նելլին դիզայնի բաժնի ուսանող է եւ եթե հիվանդությունը չխանգարեր, այս օրերին ընկերների հետ կպաշտպաներ մագիստրոսական թեզը: Դիզայնի եւ դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանն ուսանողների հետ քննարկում է առաջիկա ցուցահանդես-վաճառքի մանրամասները: Ասում է` մեր միջոցները մեր արվեստն է, այսպես ենք օգնում մեր շնորհալի ուսանողուհուն:

"Մեզ ամոթ է, որ ուսանողները փողոցում մուրան, որ փրկեն իրենց ընկերուհուն: Ես կարծում եմ, որ մարդիկ կան, ովքեր էդ հնարավորությունն ունեն եւ կարող են օգնել Նելլիին: Օգնե՛ք, խնդրում եմ, Նելլիին",- ասաց Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզային եւ դեկորտաիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանը։ 

Երիտասարդ նկարիչ Խաչիկ Եղիկյանի առաջին անհատական ցուցահանեսն է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում: Թեեւ Նելլին անձամբ չի ճանաչում, բայց ցուցահանդես-վաճառքով փորձելու է օգնել նրան:

Հունիս 5-ին Նարեկացի արվեստի միությունում կբացվի հերթական ցուցահանդեսը` "Օգնենք Նելլիին" խորագրով: Պաստառին Նելլի "Փրկվածը" քանդակն է: Ընկերները ոգեւորված են` կարեւորը Նելլին լավատես է եւ հավատում է, որ կբուժվի:

Նելլի բուժման ծախսերը հոգալու համար բացվել է helpnelli.info կայքը, որտեղ կան տեղեկություններ Նելլի հիվանդության, բուժման ընթացքի մասին: Նվշած է նաեւ HSBC բանկում բացված հաշվեհամարը` Նունե Ադամյանի անունով:
 
Հաշվեհամարն է 00 31 50 76 00 01
 


Լրահոս - վերջին 20 նորությունները

  • 19:26 . 19/06 Սոցապահովության բաժնի վարիչը զոհվածի այրուց կաշառք է պահանջել եւ ստացել
  • 18:14 . 19/06 Ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում արծաթե մեդալներ ունենք
  • 18:08 . 19/06 Մխիթարյանի տրանսֆերի հարցը կարծես լուծված է
  • 17:58 . 19/06 Հադրութի շրջանի Հին Թաղերում մարդկանց պահողը հույսն է վիդեո
  • 16:28 . 19/06 Նախարարն, ըստ էության, հաստատեց` 20 տոկոսն էլ կտան "Գազպրոմին"
  • 16:25 . 19/06 Ռադիոհեռարձակման թվայնացման ժամկետը երեք տարով կերկարաձգվի
  • 16:02 . 19/06 Գյուղատնտեսության նախարարը հանդիպել է Ամասիայում ցույցի դուրս եկած գյուղացիների հետ վիդեո
  • 15:54 . 19/06 Սամարայի շրջանում զինամթերքի պահեստում երեկ բռնկված հրդեհը մարել դեռ չի հաջողվում
  • 15:06 . 19/06 Վլադիմիր Գասպարյանը Գորիսում տեղի ունեցածը "վատ դեպք" է որակում վիդեո
  • 14:37 . 19/06 ԼՂՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է եռանախագահների հայտարարությունը
  • 14:07 . 19/06 Օֆշորային եռյակի հիմնադիր Սուքիասյանը պատմել է եղելությունը. նամակ դատախազությանը եւ "Հետքին" վիդեո
  • 13:44 . 19/06 Ոստիկանապետը կաղոթի ցույցերի խաղաղ ընթացքի համար. Արզնիում զորավարժություններ են եղել վիդեո
  • 13:03 . 19/06 Մերկելի կուսակցությունն էլ դեմ է Թուրքիայի՝ Եվրոպական միությանն անդամակցությանը
  • 12:46 . 19/06 Երեւանում մեկնարկել է "Մասնակցային ժողովրդավորությունը տեղական մակարդակում" թեմայով միջազգային համաժողովը
  • 12:16 . 19/06 Աշխարհում փախստականների թիվը աննախադեպ չափով ավելացել է
  • 12:02 . 19/06 Օբաման պաշտոնական այցով առաջին անգամ Գերմանիայում է
  • 11:47 . 19/06 Հայ Դատն արձագանքել է համանախագահների հայտարարությանը
  • 11:42 . 19/06 Գիշերը հրդեհ է բռնկվել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում
  • 11:03 . 19/06 Օֆշորային եռյակի գործից նոր բացահայտումներ. Սուքիասյանը նոր նամակ է գրել՝ բացելով եռյակի գաղտնիքը
  • 21:11 . 18/06 ՀՀԿ-ն զարմանում է, իսկ Վերահսկիչը խոստանում՝ ավելի շատ գործեր ենք ուղարկելու դատախազություն, վիդեո

Ըստ բաժինների

Քաղաքական
Հասարակական
Տնտեսական
Աշխարհ
Սփյուռք
Մշակույթ
Տարածաշրջան
Արտակարգ
Դեսից-դենից
Մարզական
Անկեղծ ասած...

© 2011 Yerkir Media TV Company

Republic of Armenia, Yerevan, N 94 Charents

Phone. + 374 10 576512, Fax + 374 10 576540, Contact Us

News department:

Phone. + 374 10 576498, Contact Us