Երկիր Մեդիա

Լոս Անջելեսում բացվել է ֆրանսիահայ նկարչի անհատական ցուցահանդեսը

13:14 . 02/06

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության պատկերասրահում բացվեց ֆրանսիահայ նկարիչ Ժան Կազանչյանի անհատական ցուցահանդեսը` "Երեւակայական բնապատկերներ" խորագրով:

Շուրջ մեկ ամիս ամերիկահայ համայնքի համար կցուցադրվեն նկարչի բնանկարները եւ քանդակները, որոնք, Ժան Կազանչյանի տիկնոջ` Քրիստին Արժիլեի ներկայացմամբ, հիշողությամբ ստեղծված պատկերներ են` բնության ու շրջակա միջավայրի շաղկապվածության արտացոլմամբ:

ԱԳ նախարարության տեղեկացմամբ, Ժան Կազանչյանի անհատական ցուցահանդեսի բացմանը ներկա էին Լոս Անջելեսի արվեստասեր հասարակության ներկայացուցիչներ` նկարիչներ, ռեժիսորներ, արվեստաբաններ, հասարակական եւ քաղաքական գործիչներ:

ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, ողջունելով "Հայաստանի տանը" Ժան Կազանչյանի ցուցահանդեսի բացումը, շեշտեց, որ հյուպատոսության այդ նախաձեռնությունը համայնքի նշանավոր դեմքերին առավելագույն ճանաչելի դարձնելու քայլերից է, որը շարունակական կլինի:

Ցուցահանդեսին ներկա էր նաեւ USC պրոֆեսոր, սյուրռեալիզմի վերլուծաբան, քննադատ Գլորիա Օբերսթայնը: Նա, իբրեւ Ժան Կազանչյանի ստեղծագործության մեծ գիտակ, շեշտեց, որ նկարչի գործերում նկատելի են աղերսները հայ ժողովրդի պատմության ծանր դրվագների հետ, այդուհանդերձ, ըստ արվեստաբանի, Ժան Կազանչյանի արվեստը չի սահմանափակվում տարածության եւ ժամանակի միեւնույն տիրույթում:
 
"Նա կարեւոր ասելիք ունի աշխարհին ու մարդկությանը` արդիական բոլոր ժամանակներում",-ասաց արվեստաբանը:

Ժան Կազանչյանի կինը` արվեստաբան Քրիստին Արժիլեն, ով ֆրանսիացի հայտնի կոլեկցիոներ, դադաիզմի եւ սյուրռեալիզմի քարոզիչ Պիեռ Արժիլեի դուստրն է, համարում է, որ Կազանչյանը սյուրռեալիզմի հետեւորդ է, ով կրում է հայկական երեւակայական մտածողությունը` արտահայտված արվեստի միջազգային լեզվով: 

Հայտնի նկարիչը բազմիցս ցուցադրվել է աշխարհի շատ երկրների հեղինակավոր սրահներում: Ժան Կազանչյանը ծնունդով մուսալեռցի է, մանկությունն ու պատանեկությունն անցկացրել Լիբանանում, երկար տարիներ ապրել Ֆրանսիայում: Այժմ ապրում է ԱՄՆ –ում:


Լրահոս - վերջին 20 նորությունները

  • 19:26 . 19/06 Սոցապահովության բաժնի վարիչը զոհվածի այրուց կաշառք է պահանջել եւ ստացել
  • 18:14 . 19/06 Ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում արծաթե մեդալներ ունենք
  • 18:08 . 19/06 Մխիթարյանի տրանսֆերի հարցը կարծես լուծված է
  • 17:58 . 19/06 Հադրութի շրջանի Հին Թաղերում մարդկանց պահողը հույսն է վիդեո
  • 16:28 . 19/06 Նախարարն, ըստ էության, հաստատեց` 20 տոկոսն էլ կտան "Գազպրոմին"
  • 16:25 . 19/06 Ռադիոհեռարձակման թվայնացման ժամկետը երեք տարով կերկարաձգվի
  • 16:02 . 19/06 Գյուղատնտեսության նախարարը հանդիպել է Ամասիայում ցույցի դուրս եկած գյուղացիների հետ վիդեո
  • 15:54 . 19/06 Սամարայի շրջանում զինամթերքի պահեստում երեկ բռնկված հրդեհը մարել դեռ չի հաջողվում
  • 15:06 . 19/06 Վլադիմիր Գասպարյանը Գորիսում տեղի ունեցածը "վատ դեպք" է որակում վիդեո
  • 14:37 . 19/06 ԼՂՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է եռանախագահների հայտարարությունը
  • 14:07 . 19/06 Օֆշորային եռյակի հիմնադիր Սուքիասյանը պատմել է եղելությունը. նամակ դատախազությանը եւ "Հետքին" վիդեո
  • 13:44 . 19/06 Ոստիկանապետը կաղոթի ցույցերի խաղաղ ընթացքի համար. Արզնիում զորավարժություններ են եղել վիդեո
  • 13:03 . 19/06 Մերկելի կուսակցությունն էլ դեմ է Թուրքիայի՝ Եվրոպական միությանն անդամակցությանը
  • 12:46 . 19/06 Երեւանում մեկնարկել է "Մասնակցային ժողովրդավորությունը տեղական մակարդակում" թեմայով միջազգային համաժողովը
  • 12:16 . 19/06 Աշխարհում փախստականների թիվը աննախադեպ չափով ավելացել է
  • 12:02 . 19/06 Օբաման պաշտոնական այցով առաջին անգամ Գերմանիայում է
  • 11:47 . 19/06 Հայ Դատն արձագանքել է համանախագահների հայտարարությանը
  • 11:42 . 19/06 Գիշերը հրդեհ է բռնկվել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում
  • 11:03 . 19/06 Օֆշորային եռյակի գործից նոր բացահայտումներ. Սուքիասյանը նոր նամակ է գրել՝ բացելով եռյակի գաղտնիքը
  • 21:11 . 18/06 ՀՀԿ-ն զարմանում է, իսկ Վերահսկիչը խոստանում՝ ավելի շատ գործեր ենք ուղարկելու դատախազություն, վիդեո

Ըստ բաժինների

Քաղաքական
Հասարակական
Տնտեսական
Աշխարհ
Սփյուռք
Մշակույթ
Տարածաշրջան
Արտակարգ
Դեսից-դենից
Մարզական
Անկեղծ ասած...

© 2011 Yerkir Media TV Company

Republic of Armenia, Yerevan, N 94 Charents

Phone. + 374 10 576512, Fax + 374 10 576540, Contact Us

News department:

Phone. + 374 10 576498, Contact Us