Տավուշի մարզում երեկ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանական կողմից արձակված կրակոցից հրազենային վնասվածք է ստացել Ներքին կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Վաչիկ Մելքումյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Նույն օրն, ինչպես արդեն հայտնել ենք, առավոտյան 8:20-ի սահմաններում, Արցախի Պաշտպանական բանակի հարավար-աելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռեւս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1993թ. ծնված Սարո Արտյոմի Սամվելյանը: Զոհված զինվորը զորակոչվել էր բանակ Գյումրիի զինկոմիսարիատից։