Երկիր Մեդիա

Վահան Հովհաննիսյան. "Երկրի համար այս խորհրդարանը, չեմ կարծում՝ կարողանա օգտակար լինել"

19:33 . 31/05

5-րդ գումարման Ազգային ժողովը, դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյանի կարծիքով, ճահիճ է լինելու: Արդեն այսօր, ԱԺ լիագումար նիստի աշխատանքային մթնոլորտից Վահան Հովհաննիսյանը նման տպավորություն է ստացել:

Tert.am–ի հետ զրույցում նա նշել է. "Բայց կցանկանայի, որ այդպես չլիներ, եթե կոմֆորտ է իրեն զգում մեծամասնությունն էս վիճակում, նրանց գործն է, բայց երկրի համար այս խորհրդարանը, չեմ կարծում, որ կարողանա օգտակար լինել":

Ի պատասխան հարցի, թե նաև ԱԺ հանձնաժողովներում առաջադրված չլինելու և այլ գործոններով պայմանավորված` ՀՅԴ-ն է՞լ ավելի ընդդիմադիր խմբակցություն է դառնալու, քան 4-րդ գումարման ԱԺ-ում էր, Վահան Հովհաննիսյանն ասել է. "Մենք ընդդիմադիր կուսակցություն ենք, ընդդիմադրի ծայրահեղականը կամ մեղմ, լպրծունը ես չեմ հասկանում։ Ընդդիմությունն ընդդիմություն է":

Վահան Հովհաննիսյանը նաև հավելեց, որ նախորդ խորհրդարանի ՀՅԴ խմբակցության գործունեությունը հստակ օրինակն է նրա, "թե ինչպիսին պետք է լինի ընդդիմությունը. սևին պետք է ասի՝ սև, սպիտակին՝ սպիտակ, և դա էլ մենք անելու ենք":

Հայտնի է, որ խորհրդարանում ներկայացված ուժերից առնվազն երեքը՝ ՀՅԴ-ն, "Հայ ազգային կոնգրեսը" և "Ժառանգությունն" ընդդիմադիր են: Եվ ,հետևաբար, հարց է առաջանում, ո՞րի հետ է համատեղ գործելու ՀՅԴ-ն՝ տարբեր օրենսդրական նախաձեռնություններ պաշտպանելիս կամ դրանց ընդդիմախոսելիս և վերջապես՝ Կառավարության գործունեության հետ կապված: Վահան Հովհաննիսյանն ասաց, որ խորհրդարան է, և այս կամ այն հարցի հետ կապված՝ դաշնակիցներ կարող ես գտնել կամ չգտնել, բայց դա չի կարող բերել "ալիանսի":



Լրահոս - վերջին 20 նորությունները

  • 20:49 . 21/05 ՀՅԴ. "Այս իշխանությունը 2 բան երբեք չի ընդունի"
  • 20:40 . 21/05 Ալեքսանդր Արզումանյանը՝ կառավարության ծրագրի մասին. "Կենացները քաղցրացել են..."
  • 20:28 . 21/05 ԱԺ-ում առաջարկ է արվել հիմնադրամ ստեղծել՝ կարկուտից տուժած գյուղացիներին օգնելու համար
  • 20:05 . 21/05 Վրաստանի նախկին վարչապետը ձերբակալվել է
  • 19:52 . 21/05 "Հարսնաքարի" գործով վկա Ռուբեն Հայրապետյանը սեփական նախաձեռնությամբ ներկայացել է դատարան
  • 19:38 . 21/05 Ինչո՞ւ է Մոսկվան խաղում Հայաստանի դեմ
  • 19:07 . 21/05 Արմեն Ռուստամյանի հայտարարությունը. "Ինքն իր դեմ կառավարությունը չի պայքարելու..."
  • 18:53 . 21/05 Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները խոսել են "Եվրատեսիլ" մրցույթի քվեարկության խնդրի մասին
  • 17:59 . 21/05 Մաքսային ծառայությունը բարեփոխումների փուլում է
  • 16:52 . 21/05 Լավրով-Մամեդյարով հանդիպումը կայացել է. քննարկվել է նաեւ Ղարաբաղի հարցը
  • 16:33 . 21/05 Կարտկահարության հետեւանքներն աննախադեպ են. 35-40 միլիոն դոլար են կազմում
  • 16:13 . 21/05 Երեւանում կկայանա Էլիֆ Շաֆակի "Ստամբուլի ընկեցիկը" գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը վիդեո
  • 15:22 . 21/05 Կաննում ներկայացվել է Ղարաբաղի մասին պատմող "Ֆլորիստ" ֆիլմի սցենարի նախագիծը
  • 14:52 . 21/05 Նալբանդյանը Հեյգի հետ քննարկել է տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման խնդիրները
  • 13:09 . 21/05 Վահան Հովհաննիսյանի հարցը վարչապետին. "Եթե մահացած մարդիկ կարող են քվեարկել, ինչի՞ թոշակ չստանան որ..." վիդեո
  • 12:54 . 21/05 Գյուղատնտեսության զարգացման ջատագով կառավարությունը խնձորի այգիների կողքին աղբավա՞յր է բացում վիդեո
  • 12:49 . 21/05 Մահացել է The Doors խմբի հիմնադիրներից Ռեյ Մանզարեկը
  • 12:21 . 21/05 Մոնսերատ Կաբալյեն Երեւանում հանդես կգա համերգով
  • 12:13 . 21/05 Էներգետիկայի նախարարը՝ գազի գնի մասին. ""Դեռ չի բարձրացել, հերյուրանք է, բամբասանք... Այ, երբ գները կբարձրանան՝ ավելի պարզ կլինի"
  • 12:11 . 21/05 Օկլահոմա նահանգն աղետի գոտի է հայտարարվել. պտտահողմի զոհերի թիվը հասել է 91-ի

Ըստ բաժինների

Քաղաքական
Հասարակական
Տնտեսական
Աշխարհ
Սփյուռք
Մշակույթ
Տարածաշրջան
Արտակարգ
Դեսից-դենից
Մարզական
Անկեղծ ասած...

© 2011 Yerkir Media TV Company

Republic of Armenia, Yerevan, N 94 Charents

Phone. + 374 10 576512, Fax + 374 10 576540, Contact Us

News department:

Phone. + 374 10 576498, Contact Us