18:10 . 31/05
Նախքան "Wikileaks" կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին Մեծ Բրիտանիայից Շվեդիա արտաքսելը, Ավստրալիայի իշխանությունները նրա արտաքսման հարցը քննարկել են Միացյալ Նահանգների հետ:
Ասանժն Ավստրալիայի քաղաքացի է:
Նշենք, որ սկանդալային կայքի հիմնադիրը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե իր համար Միացյալ Նահանգներն ավելի վտանգավոր է, քան Շվեդիան: Ավստրալացի պաշտոնյաներն այս հարցով հանդիպել են ամերիկացի իրենց գործընկերներին: Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարը հայտարարել է, որ ինքն ի վիճակի չէ պաշտպանել Ասանժին արդարադատությունից:
Ավելի վաղ վերջինը մտավախություն էր հայտնել, որ Միացյալ Նահանգներն իրեն կարող է մեղադրել ամերիկյան արտաքին քաղաքականությանը վերաբերող գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար: Իսկ Շվեդիայում Ջուլիան Ասանժին մեղադրում են սեռական ոտնձգությունների համար: Ասանժը, սակայն, այս մեղադրանքները քաղաքականացված է համարում: