16:41 . 31/05
Սահմանադրական դատարանը մերժել է "Հայ ազգային կոնգրեսի" դիմումը եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը թողել ուժի մեջ: Այս որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հիշեցնեմ, որ մայիսի 25-ին դատարանը սկսել էր քննել Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրելու վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 13-ի որոշումն անվավեր ճանաչելու մասին ՀԱԿ-ի դիմումը:
"Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով ՀՀ սահամանադրության 100-րդ հոդվածի 3.1 կետի, 101 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, 102 հոդվածի եւ Սահամանադրական դատարանի մասին ՀՀ ճրենքի 63, 64, 67 հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության սահամանադրական դատարանը որոշեց.
1. ՀՀ ԱԺ համամասնական ընտարակարգով պատգամավորներ ընտրելու մասին ՀՀ ԿԸՀ 2012 թվականի մայիսի 13-ի թի 265 Ա որոշումը թողնել ուժի մեջ:
2. ՀՀ ՍԴ 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն, սույն որոշումը վերջնական է ու ուժի մեջ է մտնում հրապարակման պահից",- վճիռը հրապարակեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։