16:31 . 31/05
"Փոթորկոտ կյանքիս օրերը". այսպես է վերնագրված իրանահայ ազգային գործիչ, բարերար Լեւոն Ահարոնյանի երկհատորյակը:
Լեւոն Ահարոնյանը ծնվել է Իրանի Սալմաստ գավառում: Իրանի իսլամական հեղափոխությունից հետո ակտիվ մասնակցել է երկրի հասարակական եւ ազգային կյանքին, զբաղվել իրանահայության խնդիրներով:
Գիրքը կենսագրական մենագրություն է, որում հեղինակը ներկայացնում է հայ-իրանական բարեկամական հարաբերությունները, անդրադառնում Իրանի պատմական իրադարձություններին:
Գիրքը տպագրվել է պարսկերեն եւ հայերեն: Հեղինակը վստահ է. այն կգտնի իր ընթերցողին: Իսկ մինչ այդ Լեւոն Ահարոնյանին գնահատել է "Հայաստանի գրողների միությունը"` նրան շնորհելով գրական բարերարի կոչում: