16:06 . 31/05
Կառավարության ընթացիկ պարտքն այս տարի կկազմի 177,7 2013-ին` 208,3, 2014-ին` 207, 3 իսկ արդեն 2015-ին` 213,2 միլիարդ դրամ:
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է արտաքին պարտքի կառավարման 2013-2015 թվականների ռազմավարական ծրագիրը: Նա նշել է, որ թեեւ պետական պարտքի բացարձակ ցուցանիշն աճի միտում ունի, սակայն պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշը կնվազի կամ կկայունանա: Նախարարը վստահեցրել է, որ Հայաստանի արտաքին պարտքը կայուն է եւ սպասարկման խնդիրներ չեն առաջանա: