Երկիր Մեդիա

ԲՀԿ-ական նախարարները հրաժեշտ են տվել գործընկերներին վիդեո

15:23 . 31/05

Ազգային ժողովում ներկայացրած հրաժարականից հետո գործադրի անդամները շտապել են Կառավարության շենք` հերթական նիստին: Այն ընթացել է առանց քաղաքական մեկնաբանությունների, վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ իր ղեկավարած Կառավարությունը թեեւ հրաժարական է ներկայացրել, սակայն պարտավոր են աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ չի ձեւավորվել նոր Կառավարություն։ 

Կառավարության այսօրվա նիստին գործադրի անդամները ներկայացված էին առաջին դեմքերով. ոչ մի փոխնախարար, նույնիսկ այն աթոռին, որի վրա սովորաբար նստում է արտաքին գործերի փոխնախարարն, այսօր Էդուարդ Նալբանդյանն էր: 

Կառավարության օրակարգային հարցերն այսօր շատ չէին, շուրջ 3 տասնյակ որոշումներ ընդունելուց հետո քաղաքաշինության նախարար, ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանը շնորհակալություն հայտնեց Կառավարության անդամներին` համատեղ աշխատանքի համար:

"Հաշվի առնելով կառավարության հրաժարականը եւ "Բարգավաճ Հայաստան" կուսակցության քաղաքական որոշումը` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կառավարության մեր գործընկերներին` համագործակցության համար եւ մաղթել հաջողություններ",- ասաց նա։ 
 
Ի՞նչ են անելու ԲՀԿ նախարները` հետաքրքրվեցին լրագրողները: Քաղաքաշինության ոլորտը երկար ժամանակ ղեկավարող Վարդան Վարդանյանը նախ հանգստանալու է: ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ համագործակցությունից էլ գոհ է:
 
"Անցած տարիների համատեղ աշխատանքը կգնահատեի շատ նորմալ, դրական, իսկ ինչ վերաբերում է, թե ինչ եմ անելու` դեռ որոշված չէ, կհանգստանանք, հետո կորոշենք",- ասաց նա:
 
Չի՞ ափսոսում:
 
"Քաղաքական որոշում է կայացված, դա մեկնաբանելու կարիք չկա",- նշեց Վարդանյանը: 

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը եւս առաջինը նույն է անելու` կհանգստանա երեք ամիս: Հետո էլ...
 
"Գործազուրկ հաստատ չեմ մնա",- ասաց Արթուր Գրիգորյանը:

Կլքի՞ "Բարգավաճ Հայաստանը" հարցին Արթուր Գրիգորյանը հերթական անգամ պատասխանեց նույն ձեւով. "Ես իմ փոխարեն կարող եմ պատասխանել` ոչ, դուրս չեմ գա":

Սա գուցե եւ այս կազմով գործադրի վեջրին նիստն էր, հաջորդ հինգշաբթի նիստին կլինե՞ն ԲՀԿ-ական նախարարները, թե, ասենք, նրանց հանրապետական փոխնախարարները` պարզ չի:
 
Որքան էլ տարաբնույթ մեկնաբանություններ են հնչում, պարզ չէ նաեւ, թե հաջորդ Կառավարությունում ո՞վ կզբաղեցնի սպորտի ու երիտասարդության, քաղաքաշինության ոլորտները եւ ամենախոցելին համարվող` առողջապահության եւ սոցիալական ոլորտի ղեկը, ոլորտներ, որոնցից, ինչպես ժամանակն է ցույց տվել, ՀՀԿ-ն մշտապես խուսափել է:


Լրահոս - վերջին 20 նորությունները

  • 16:47 . 25/05 YouTube-ը Տաջիկստանում արգելափակել են
  • 16:30 . 25/05 "ՀայՌուսագազարդի" հասարակայնության հետ կապերի բաժնի պետը չի մասնակցի գազի թանկացման դեմ ուղղված բողոքի ակցիաներին
  • 16:14 . 25/05 Մոսկվայի "Հայկական վերածնունդ" կիրակնօրյա դպրոց 25 տարեկան է վիդեո
  • 15:47 . 25/05 Շոտլանդիայի խորհրդարանում ստորագրել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու մասին միջնորդագիր
  • 15:38 . 25/05 Սիրիայի ընդդիմությունը պատրաստ է մասնակցել Սիրիայի հարցով միջազգային համաժողովին մեկ պայմանով
  • 15:13 . 25/05 Առաջին հանրապետության ժամանակ քաղաքական գործիչների մղումներն ավելի ազնիվ էին
  • 14:31 . 25/05 Իրանի նախագահի թեկնածու Սայիդ Ջալիլին ընտրվելու դեպքում նպաստելու է մահմեդականության տարածմանը
  • 13:41 . 25/05 Կալիֆոռնիական առողջապահական հիմնադրամը 10 հազար դոլար է հատկացրել Փասադենայի հայկական համայնքին
  • 13:12 . 25/05 Dorians-ը հունիսի մեկին բացօթյա համերգով իր շնորհակալությունը կհայտնի
  • 12:43 . 25/05 Գորիսում հնչեց վերջին զանգը եւ ազդարարվեց նոր կյանքի սկիզբը վիդեո
  • 12:18 . 25/05 "Նախագահն Աստված չէ... Նա, ով խախտել է օրենքը, պատասխան պետք է տա",- Իվանիշվիլի վիդեո
  • 11:40 . 25/05 Քրիստին Լագարդին չեն դատի. նա կշարունակի պաշտոնավարել վիդեո
  • 20:34 . 24/05 Ոտիկանապետը գյուղապետերին օգնություն է խոստացել եւ հորդորել՝ ձեռնպահ մնալ խնդիրները հակաօրինական ճանապարհով լուծելուց
  • 20:29 . 24/05 Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 40 ավտոմեքենա
  • 11:56 . 25/05 Պոլիտեխնիկի 20 ուսանողի "Ալբերտ Սուքիասյանի" անվան կրթաթոշակ կտրվի
  • 20:14 . 24/05 Օբաման հայտարարել է՝ Գուանտանամոն փակելու է
  • 20:07 . 24/05 Վանաձորի քաղաքապետը ներողություն է խնդրել համաքաղաքացիներից վիդեո
  • 19:58 . 24/05 Բակո Սահակյանը Մարտակերտում հետեւել է զորավարժությունների ավարտական փուլին վիդեո
  • 19:51 . 24/05 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ընդունել են նախագահն ու ԱԳ նախարարը
  • 19:49 . 24/05 Արքայազն Չարլզը կժամանի Հայաստան

Ըստ բաժինների

Քաղաքական
Հասարակական
Տնտեսական
Աշխարհ
Սփյուռք
Մշակույթ
Տարածաշրջան
Արտակարգ
Դեսից-դենից
Մարզական
Անկեղծ ասած...

© 2011 Yerkir Media TV Company

Republic of Armenia, Yerevan, N 94 Charents

Phone. + 374 10 576512, Fax + 374 10 576540, Contact Us

News department:

Phone. + 374 10 576498, Contact Us