16:28 . 28/05
Իրանում կայացել է խորհրդարանի 9-րդ գումարման նիստը: Խոսնակի պաշտոնում վերահաստատվել է Ալի Լարիջանին, ով այդ պաշտոնում վերընտրվել է մարտին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում:
Խորհրդարանի նախագահի ընտրությանը 290 պատգամավորից մասնակցել է 275-ը: Նրանցից 175-ը քվեարկել են Լարիջանիի, մնացած 100-ը՝ խորհրդարանի նախկին նախագահ Ղուլամ Ալիի օգտին:
55-ամյա Լարիջանին եղել է Իրանի 8-րդ գումարման խորհրդարանի նախագահ: Նա համարվում է նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ամենասուր քննադատներից եւ հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Խամենեիի մտերիմ շրջանակներից:
Խորհրդարանում մեծամասնություն են կազմում Ահմադինեժադի պահպանողական հակառակորդները:
Նախագահը երեկ, հանդես գալով խորհրդարանի առջեւ, կոչ է արել խորհրդարանականներին՝ չխառնվել իր իրավասության ներքո գտնվող գործերին: