Երկիր Մեդիա

"Մերկոզիի ժամանակաշրջանն" ավարտված է. Օլանդը հենց առաջին գագաթնաժողովում աչքի ընկավ հատուկ տոնով վիդեո

12:44 . 28/05

Եվրոպայում ավարտվում է "Մերկոզիի ժամանակաշրջանը". Եվրամիության տնտեսական դրության շուրջ մոտեցումները սուր անկյուններ են ստանում: Կառույցի երկրների ղեկավարներն այս շաբաթ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ Բրյուսելում քննարկեցին բյուջետային միջոցների խնայողություններին ու տնտեսական արդյունավետության խթանմանն առնչվող հարցեր:

Գագաթնաժողովի հիմնական ինտրիգը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի շուրջ էր. մեկ ժամ շարունակ նա ներկայացրեց տնտեսական աճի վերաբերյալ իր տեսլականը: Օլանդը հենց առաջին գագաթնաժողովի ժամանակ առանձնացավ հատուկ տոնով: Եվրապարտատոմսերի վերաբերյալ նրա հորդորները զայրացրեցին Գերմանիայի կանցլերին: Այսպիսով սա դարձավ վերջին տարիների առաջին գագաթնաժողովը, որտեղ դոմինանտ չէր Մերկելի հայեցակարգը:

Ֆրանսիայի նախագահն ամեն կերպ ցուցադրեց՝ Ֆրանսիան ապագայում սեփական քաղաքական շեշտադրումներն է անելու: Մերկելը պնդեց, որ ԵՄ երկրների միջեւ պարտքը բաժանելու գործող պայմանագրերը լիովին բավարար են: 

"Մենք քննարկելու ենք բոլոր այն առաջարկները, որոնք կարող են տանել տնտեսական աճի թեմային: Եվրապարտատոմսերի թեման դրանցից է",- ասել է Ֆրանսուա Օլանդը։ 

"Դիրքորոշումներն այս հարցում շատ տարբեր են: Միասնական պարտատոմսերը հակասում են Եվրամիության իրավունքին եւ չեն կարող խթանել տնտեսական աճը Եվրապայում",- նշել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ 
 
Եվրապարտատոմսերի հարցում Օլանդին աջակցում են Իտալիան, Ավստրիան եւ Իռլանդիան: Մերկելի հայեցակարգն ընդունելի է ֆինների, շվեդների ու հոլանդացիների կողմից: 
 
"Մենք չենք հաշվել, որ ճամբարն է ավելի մեծ",- ասել է Ֆրանսուա Օլանդը։ 
 
Գագաթնաժողովում որեւէ որոշում չկայացվեց. այն ընդամենը մտքերի փոխանակման համար էր նախատեսված: Իսկ հարցի շուրջ փաթեթը կընդունվի հունիսի վերջին նախատեսված ԵՄ հաջորդ գագաթնաժողովի ժամանակ:
 
Այդ առաջիկա շաբաթներին ԵՄ խորհրդի նախագահ Հերման վան Ռամպույն ի մի կբերի առկա առաջարկները, որոնք էլ կներկայացվեն հուլիսյան գագաթնաժողովին: 
 
"Հունիսին ես` Եվրահանձնաժողովի նախագահի, Եվրախմբի նախագահի եւ Եվրոպայի կենտրոնական բանկի նախագահի հետ համագործակցությամբ, հաշվետվություն կներկայացնեմ` այս նպատակին հասնելու աշխատանքի հիմնական կառուցվածքային տարրերի եւ մեթոդների վերաբերյալ: Ձեռք է բերվել տնտեսական միության ամրապնդման անհրաժեշտության ընդհանուր ըմբռնում: Մենք պետք է դրամական միությունը հասցնենք նոր մակարդակի",- ընդգծել է Ռամպույը։ 
 
ԵՄ 27 երկրների առաջնորդներն իրենց ամփոփիչ հայտարարության մեջ հաստատեցին, որ Եվրամիությունը ցանկանում է պահել Հունաստանին եվրոյի գոտում, սակայն պայմանով, որ ապագա կառավարությունը կշարունակի կառուցվածքային բարեփոխումները:
 
Հունիսի 17-ին ֆրանսիացիները նոր խորհրդարան են ընտրելու. եվրոպացի փորձագետներն այս առումով մեկնաբանում են՝ առաջիկա ընտրապայքարի համատեքստում սոցիալիստ նախագահի համար բնավ նպատակահարմար չէ ընկալվել իբրեւ Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատների մարիոնետ: 


Լրահոս - վերջին 20 նորությունները

  • 20:51 . 22/05 ՀՅԴ, ՀԱԿ-ն ու "Ժառանգությունը" կառավարության ծրագրին դեմ կքվեարկեն, ԲՀԿ-ն վաղը կասի
  • 20:37 . 22/05 Հատուկ քննչականի նոր պետը խոսել է Ներսիկ Նազարյանի եւ նախկին այլ պաշտոնյաների անվան հետ կապված աղմկահարույց գործերի մասին
  • 20:00 . 22/05 Սենատի իրավական հանձնաժողովը հավանության է արժանացրել ներգաղթյալների մասին օրինագիծը
  • 19:47 . 22/05 Ստոքհոլմում որոշ շրջանների բնակիչների տարհանել են՝ ոստիկանության հետ բախումների պատճառով
  • 19:30 . 22/05 Լոս Անջելեսում քաղաքապետի ընտրություններում հաղթել է հայամետ Էրիկ Գարսեթին
  • 19:07 . 22/05 Բանակում հրազենի գործադրմամբ հերթական միջադեպն է գրանցվել
  • 18:56 . 22/05 Վահան Հովհաննիսյանը՝ նախարարներին. "Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն ԱԺ-ում չեք լինի, այլ կարտագաղթեք" վիդեո
  • 18:10 . 22/05 Կենսաթոշակային համակարգում չարաշահումների գործով հերթական գործի քննություն ավարտվեց վիդեո
  • 17:51 . 22/05 Սեւանում ձկնատեսակների ոչնչացումը շարունակվում է. ընդամենը 6.5 տոննա սիգ է մնացել վիդեո
  • 16:46 . 22/05 Իրանում նախագահի 686 թեկնածուներից ընտրապայքարին կմասնակցի միայն 8-ը
  • 16:07 . 22/05 ԱՄՆ-ի դեսպանատունը Հայաստանում էներգետիկ ոլորտի ապագային նվիրված համաժողով էր կազմակերպել
  • 15:30 . 22/05 ՌԴ-ն չի բացառում ԱՊՀ երկրների քաղաքացիների մուտքի համար միայն հրավերով կարգի սահմանումը
  • 14:54 . 22/05 Աղվան Վարդանյանը՝ կառավարությանը. "Բացի իշխանությունից, անձնական բարեկեցությունից, այլ արժեքներ կան"
  • 14:46 . 22/05 Պռոշյան համայնքի դպրոցի տնօրենի ընտրությունը ԿԳՆ-ի փորձագետի բացակայության պատճառով երրորդ անգամ չկայացավ վիդեո
  • 13:38 . 22/05 Գայլերի հարձակումները շարունակվում են. վերջին դեպքն այսօր է՝ հոշոտվել է 23 գլուխ ոչխար
  • 13:26 . 22/05 Հյուսիսային Կորեայի հեռուստատեսությամբ առաջին անգամ ցուցադրել են Հարավային Կորեայի դրոշը
  • 12:59 . 22/05 ԱՄՆ-ում փորձում են պարզել անհայտ հիվանդությունը, որից արդեն երկու մարդ է մահացել
  • 12:39 . 22/05 Մերաբիշվիլիի տան խուզարկությամբ խոշոր չափի գումար է հայտնաբերվել
  • 11:56 . 22/05 ԱՄՆ-ում պտտահողմից տուժածների թիվն այնքան շատ չէ, որքան հրապարակվում է
  • 11:33 . 22/05 Նալբանդյան. "Հայաստանը շարունակելու է ջանքերը՝ Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ"

Ըստ բաժինների

Քաղաքական
Հասարակական
Տնտեսական
Աշխարհ
Սփյուռք
Մշակույթ
Տարածաշրջան
Արտակարգ
Դեսից-դենից
Մարզական
Անկեղծ ասած...

© 2011 Yerkir Media TV Company

Republic of Armenia, Yerevan, N 94 Charents

Phone. + 374 10 576512, Fax + 374 10 576540, Contact Us

News department:

Phone. + 374 10 576498, Contact Us