17:47 . 26/05
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Ֆրանսիայի նորընտրիր նախագահ Ֆրանսուա Օլանդն ավելի ողջամիտ է, քան իր նախորդը՝ Նիկոլա Սարկոզին:
Հարցին, թե արդյո՞ք Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Նիկոլա Սարկոզիի փոխարեն Ֆրանսուա Օլանդի ընտրությունը հույս ներշնչում է, որ դա ԵՄ-ի անդամակցության գործընթացի վրա դրական կազդի, Գյուլը պատասխանել է. "Այո, այդպես եմ մտածում: Ֆրանսուա Օլանդն ավելի ողջամիտ է: Հույս ունեմ` գործընթացն ավելի հարթ կընթանա"։
tert.am-ն է գրում, որ անդրադառնալով Թուրքիայի` Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացին` նա նշել է, որ բանակցությունները շարունակվում են, և իրենք եվրոպացի գործընկերներից ավելի ըմբռնումով մոտեցում են ակնկալում:
"Ցավոք, Եվրոպայի շատ երկրների տնտեսական վիճակն այնքան էլ լավ չէ, իսկ մեր տնտեսությունը զարգանում է, և մեզ հետ համագործակցությունը ձեռնտու է նրանց",-ասել է Գյուլը: