17:41 . 26/05
Վատիկանի ոստիկանությունը ձերբակալել է Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի անձնական սպասավորին, ով մեղադրվում էր գաղտնի փաստաթղթեր գողանալու մեջ. BBC-ին հղումով՝ գրում է tert.am-ը:
Ձերբակալվածը Պապի անձնական սպասավոր Պաուլո Գաբրիելն է, ով մեկն է այն փոքրաթիվ մարդկանցից, ովքեր նրա աշխատասենյակ մտնելու իրավունք են ունեցել:
Հենց նրա միջոցով էին լրագրողների ձեռքում հայտնվել փաստաթղթեր, որոնցում խոսվում էր կոռուպցիայի, ինչպես նաև Վատիկանում իշխանության համար մղվող պայքարի մասին:
Հարցի հետաքննությամբ զբաղվելու համար մարտից, Հռոմի Պապի որոշմամբ, ստեղծվել էր հանձնաժողով, որի կազմում էին մի քանի կարդինալներ:
Պաշտոնական հայտարարություն Պաուլո Գաբրիելի ձերբակալության մասին դեռ չի եղել, սակայն միջազգային լրատվամիջոցները որոշ մանրամասներ ներկայացնում են:
Գաբրիելը ծառայում է Հռոմի պապին արդեն ավելի քան 6 տարի և փաստացի հանդիսանում է Պապին ամենամոտ կանգնած դեմքերից մեկը:
Նա անբասիր հեղինակություն է ունեցել մինչև այն պահը, երբ նրա տնից հայտնաբերվեց Բենեդիկտոս 16-րդ անձնական նամակներից մեկը, որն ուղղված էր Վատիկանի բանկին: