16:17 . 26/05
Լոնդոնի դատարանը միլիոնատիրոջ դուստր` 20-ամյա Լորա Ջոնսոնին, դատապարտել է երկու տարվա ազատազրկման` գողության համար, հայտնում է rbc.ru-ն:
Երիտասարդ աղջիկը մեղավոր է ճանաչվել 2011 թվականի օգոստոսին Լոնդոնում անկարգությունների ժամանակ գողություն անելու համար: Նա ձերբակալվել է Գրինվիչում` կենցաղային տեխնիկայի խանութի մոտ: Նրա մեքենայի թափքում հայտնաբերվել է 5 հազար ֆունթ սթերլինգի ապրանք:
Նշենք, որ Լորա Ջոնսոնի հայրը կարողություն է վաստակել պոռնոսայթերի միջոցով:
news.am