Երկիր Մեդիա

Մել Գիբսոնի եւ Ռոջեր Կուպելյանի միջեւ հանդիպումները շարունակվում են Հայաստանի մասին ֆիլմ նկարահանելու համար վիդեո

11:34 . 26/05

Հոլիվուդյան վիզուալ էֆեկտների հեղինակ եւ ռեժիսոր Ռոջեր Կուպելյանն հանդիպել է Մել Գիբսոնի եւ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի մասին պատմող "Բյուզանդիայի Արեւելքը" ֆիլմը նկարահանելու նպատակով:

Կուպելյանի խոսքերով՝ հայկական մշակույթը կարիք ունի ներկայանալու ռազմական վարքականոնի թեմաներով, այլ ոչ թե զոհի կերպարով: Հենց այս գաղափարի հիման վրա է ձեւավորվել այս նախագիծը:

"Բյուզանդիայի Արեւելքը" ֆիլմը պատմում է Հայաստանի մասին, իսկ ժամանակագրական առումով, սկսվում է մ.թ. 301թ-ին Հայաստանի կողմից քրիստոնեության ընդունումից մինչեւ մ.թ. 451թ-ի Ավարայրի ճակատամարտի եւ դրան հաջորդող հաղթանակների մասին պատմություններով:

"Fugitive Studios Entertainment Armenia" ընկերության հիմնադիր Կուպելյանի եւ հայտնի կինոպրոդյուսերի միջեւ հանդիպումները սկսվել են դեռեւս 2011 թ-ի մայիսի 11-ին` Մոսկվայում, եւ շարունակվել են մինչեւ այս տարվա ապրիլ ամիսը: Տեղեկությունների համաձայն՝ Կուպելյանի եւ Մել Գիբսոնի միջեւ կայացած վերջին հանդիպումը եղել է շատ խոստումնալից, սակայն բանակցությունները դեռեւս գտնվում են նախնական փուլում: Բանակցությունները կշարունակվեն մինչեւ տարվա վերջ՝ հստակ պայմանավորվածության հասնելու նպատակով: 



Լրահոս - վերջին 20 նորությունները

  • 20:54 . 23/05 ԱԺ-ում քննարկումը շարունակվում է. էներգակիրների 50 տոկոս թանկացման մասին է խոսքը վիդեո
  • 20:18 . 23/05 ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա է եղել՝ գազի գնի թանկացման դեմ
  • 19:33 . 23/05 "Հայ գիրք" գրախանութենրի ցանցը հանդես է գալիս հետաքրքիր նախաձեռնությամբ վիդեո
  • 19:32 . 23/05 "Նուբարաշեն" ՔԿ հիմնարկի պետի նախկին տեղակալը ձերբակալվել է
  • 18:56 . 23/05 ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը ծափերով ընդունեցին կառավարության ծրագիրը. Գալուստ Սահակյանի նյարդերը տեղի էին տվել վիդեո
  • 18:44 . 23/05 "Ռեալի" ավտոբուսը մեկ օր սպասարկել է Մադրիդի բնակիչներին
  • 18:22 . 23/05 Սպանված զինվորի հարազատների նկատմամբ բռնության գործադրման լուրերի հիման վրա նյութեր են նախապատրաստվում
  • 18:11 . 23/05 "Զվարթնոց" օդանավակայանն էլ են ուզում քանդել. ճարտարապետների ուղերձը ՀՀ նախագահին
  • 17:59 . 23/05 Քննարկվեցին դատական փորձաքննության ու քրեագիտության հարցերը
  • 15:57 . 23/05 Ստամբուլի քրեական դատարանն ազատազրկման է դատապարտել հայազգի գրող Նիշանյանին
  • 15:35 . 23/05 Տիգրան Սարգսյանը բացահայտել է իր եկամուտների աճի "մեխանիկան"
  • 15:13 . 23/05 Վերահսկիչ պալատը եւս անարդյունավետ ծախս է գնահատել բիոզուգարանների ձեռքբերումը. կառավարությունն արձագանքել է վիդեո
  • 15:01 . 23/05 Անկարայում սպանվել է Չեչնիայի հյուպատոսը
  • 14:17 . 23/05 Գազը կդառնա 156 դրամ, 7-8 դրամով կթանկանա նաեւ էլեկտրաէներգին
  • 13:37 . 23/05 Փրկարարների օգնությամբ փոքրիկի գլուխն ազատվել է ճաղավանդակներիի գերությունից
  • 12:42 . 23/05 Կաննի 66-րդ կինոփառատոնի մասնակիցներին թալանելու նոր դեպք է գրանցվել
  • 12:15 . 23/05 "Նաիրիտի" կառավարման համար "Իտերան" օրերս կգա բանակցելու
  • 11:58 . 23/05 Իրանի հետ պատերազմի դեպքում ԱՄՆ-ը կօգնի Իսրայելին վիդեո
  • 11:52 . 23/05 Լոնդոնում իսլամիստները հրապարակայնորեն սրախողխող են արել զինվորականին
  • 11:36 . 23/05 Արմավիրի մարզի` կարկտահարությունից տուժած համայնքների օգնության ծրագիրը հաստատվեց վիդեո

Ըստ բաժինների

Քաղաքական
Հասարակական
Տնտեսական
Աշխարհ
Սփյուռք
Մշակույթ
Տարածաշրջան
Արտակարգ
Դեսից-դենից
Մարզական
Անկեղծ ասած...

© 2011 Yerkir Media TV Company

Republic of Armenia, Yerevan, N 94 Charents

Phone. + 374 10 576512, Fax + 374 10 576540, Contact Us

News department:

Phone. + 374 10 576498, Contact Us