17:19 . 24/05
Նոր Զելանդիայի կառավարությունը պլանավորում է առաջիկա չորս տարվա ընթացքում 40 տոկոսով բարձրացնել ծխախոտի արտադրանքի ակցիզները, տեղեկացնում Է "Արմենպրես"-ը՝ հղում անելով "Լենտա.ռու"-ին: Ինչպես հաղորդել Է "The Independent"-ը, այդ ճանապարհով երկրի իշխանությունները պատրաստվում են նվազագույնի հասցնել ծխախոտի արտադրանքի սպառումը: Նրանք հուսով են, որ ակցիզների աճի շնորհիվ Նոր Զելանդիայում գրեթե չեն մնա ծխողներ:
Ներկայում Նոր Զելանդիայում սիգարետների գներն ամենաբարձրն են աշխարհում: Երկրում մեկ տուփ սիգարետը միջին հաշվով արժե 20 նորզելանդական դոլար (շուրջ 15 ամերիկյան դոլար): Ակցիզների բարձրացման հետեւանքով մեկ տուփի գինը կաճի մինչեւ 100 նորզելանդական դոլար (75 ամերիկյան դոլար):
Նշենք, որ ակցիզների բարձրացման պատճառով Նոր Զելանդիայում ծխողների թիվը մշտապես նվազել Է: Նեկայում երկրում ծխում Է յուրաքանչյուր հինգերորդ չափահասը: Տակավին 1986 թվականին ծխողները կազմում Էին ամբողջ բնակչության 30 տոկոսը: