Երկիր Մեդիա

Հրայր Կարապետյան. "Ով էլ լինի խմբակցության անդամ, նա անելու է այն, ինչ ՀՅԴ-ն կորոշի" վիդեո

16:55 . 24/05

Խորհրդարանական գործունեությունը "Դաշնակցության" գործունեության միայն մի դրվագն է` ի տարբերություն Հայաստանի մյուս կուսակցությունների. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանը` հավելելով, որ ՀՅԴ-ն համահայկական կուսակցություն է:

Նա նշեց, որ ՀՅԴ-ն ունի բազմաթիվ խնդիրներ` կապված Հայ Դատի գրասենյակների գործունեության, հայապահպանության, համազգային գիտական, կրթական, մշակութային եւ շատ այլ հարցերի հետ:
 
"Այնպես որ` ՀՅԴ-ն, իհարկե, շատ մեծ կարեւորություն է տալիս խորհրդարանական խմբակցության գործունեությանը, բայց ով էլ լինի այդ խմբակցության անդամ, նա անելու է այն, ինչ ՀՅԴ-ն կորոշի: Եվ այս հանգամանքում, կարծում եմ, շատ էլ կարեւոր չէ, թե ովքեր են լինելու մեր խմբակցության անդամները: Կարեւորը` դաշնակցականներ են լինելու",- ասաց Հրայր Կարապետյանը:
 
Պատգամավորը չգիտի, թե ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին 5 համարներից ով կզիջի իր տեղը "Գրանդ Քենդի" գործարանի տնօրենին: Իսկ հանգամանքը, որ քաղաքական գործչի փոխարեն ՀՅԴ-ն խորհրդարան է գործուղում գործարարի, Հրայր Կարապետյանի կողմից ընդունելի տարբերակ է:
 
"Մեր նախկին խմբակցություններում եղել են դեպքեր, որ ընդգրկվել են ոչ միայն դաշնակցականներ, այլ նաեւ համակիրներ: Այժմ, երբ 5-6 հոգի ենք, կարելի է, որ նրանցից մեկն էլ համակիր լինի: Այստեղ ես դժբախտություն չեմ տեսնում: Մանավանդ որ` "Գրանդ Հոլդինգի" գլխավոր տնօրեն Հրանտ Վարդանյանը հայտնի է իր, այսպես ասած, դաշնակցականամետ հայացքներով: Նա մեզ համար միշտ էլ դաշնակից է եղել: Իսկ նա, ով մտնում է խորհրդարան, բնականաբար, այլեւս գործարարությամբ չպետք է զբաղվի",- ասաց բանախոսը:
 
Նա բացառեց ՀՅԴ ներսում խժդժություններն ու պառակտումները եւ նշեց, որ եթե նման երեւույթներ լինեին, ապա ՀՅԴ-ն այսքան տարի չէր գոյատեւի:


Լրահոս - վերջին 20 նորությունները

  • 12:08 . 20/06 Վարչապետը զայրացած է. Վերահսկիչ պալատը քաղաքական հայտարարություններ անելու իրավունք չունի
  • 11:46 . 20/06 Էներգետիկայի նախարարը հիշել է գազի գնի պայմանագրի ստորագրման ժամկետը
  • 11:29 . 20/06 Բրազիլիայում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումների հետեւանքով կան վիրավորներ
  • 11:14 . 20/06 Հալեպում երեկվանից կատաղի մարտեր են ընթանում
  • 19:26 . 19/06 Սոցապահովության բաժնի վարիչը զոհվածի այրուց կաշառք է պահանջել եւ ստացել
  • 18:14 . 19/06 Ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում արծաթե մեդալներ ունենք
  • 18:08 . 19/06 Մխիթարյանի տրանսֆերի հարցը կարծես լուծված է
  • 17:58 . 19/06 Հադրութի շրջանի Հին Թաղերում մարդկանց պահողը հույսն է վիդեո
  • 16:28 . 19/06 Նախարարն, ըստ էության, հաստատեց` 20 տոկոսն էլ կտան "Գազպրոմին"
  • 16:25 . 19/06 Ռադիոհեռարձակման թվայնացման ժամկետը երեք տարով կերկարաձգվի
  • 16:02 . 19/06 Գյուղատնտեսության նախարարը հանդիպել է Ամասիայում ցույցի դուրս եկած գյուղացիների հետ վիդեո
  • 15:54 . 19/06 Սամարայի շրջանում զինամթերքի պահեստում երեկ բռնկված հրդեհը մարել դեռ չի հաջողվում
  • 15:06 . 19/06 Վլադիմիր Գասպարյանը Գորիսում տեղի ունեցածը "վատ դեպք" է որակում վիդեո
  • 14:37 . 19/06 ԼՂՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է եռանախագահների հայտարարությունը
  • 14:07 . 19/06 Օֆշորային եռյակի հիմնադիր Սուքիասյանը պատմել է եղելությունը. նամակ դատախազությանը եւ "Հետքին" վիդեո
  • 13:44 . 19/06 Ոստիկանապետը կաղոթի ցույցերի խաղաղ ընթացքի համար. Արզնիում զորավարժություններ են եղել վիդեո
  • 13:03 . 19/06 Մերկելի կուսակցությունն էլ դեմ է Թուրքիայի՝ Եվրոպական միությանն անդամակցությանը
  • 12:46 . 19/06 Երեւանում մեկնարկել է "Մասնակցային ժողովրդավորությունը տեղական մակարդակում" թեմայով միջազգային համաժողովը
  • 12:16 . 19/06 Աշխարհում փախստականների թիվը աննախադեպ չափով ավելացել է
  • 12:02 . 19/06 Օբաման պաշտոնական այցով առաջին անգամ Գերմանիայում է

Ըստ բաժինների

Քաղաքական
Հասարակական
Տնտեսական
Աշխարհ
Սփյուռք
Մշակույթ
Տարածաշրջան
Արտակարգ
Դեսից-դենից
Մարզական
Անկեղծ ասած...

© 2011 Yerkir Media TV Company

Republic of Armenia, Yerevan, N 94 Charents

Phone. + 374 10 576512, Fax + 374 10 576540, Contact Us

News department:

Phone. + 374 10 576498, Contact Us