16:16 . 24/05
Տոն, ուրախություն, բայց եւ հոգս ու մտավախություն: Վերջին զանգի արարողությունը նման կերպ է ընկալվում արդեն տարիներ շարունակ: Պետհամալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը վստահ է. մարդկանց մեծամասնության համար Վերջին զանգը դիտվում է ոչ թե որպես տոն, այլ պարզապես լրացուցիչ ծախսերի առիթ:
Աշակերտներն էլ տարվա ընթացքում այնքան մեծ ջանասիրությամբ չեն մասնակցում ուսումնական գործընթացին, որքան այս արարողությանը: "Սպառողների ասոցիացիայի" նախագահը մատնանշում է նաեւ տոնի նախօրյակի թանկացումները: Արմեն Պողոսյանի խոսքով` ամեն տոնից առաջ մեր երկրում կտրուկ գնաճ է նկատվում: Այս դեպքում թանկացել են Վերջին զանգի համար անհրաժեշտ բոլոր պարագաները` սկսած հագուստից, վերջացրած՝ միջոցառումների նկարահանման վճարովի ծառայությունները:
Բանախոսները կոչ են անում նաեւ հիշել ամենակարեւորի մասին. հագուրդ չտալ սեփական ցանկություններին եւ գինովցած վիճակում մեքենա չվարել: