15:53 . 24/05
Ֆիլիպինուհի Էրլինդա Էլեմենն, ով նախկինում աշխատել է Շերոն Սթոունի տանն, որպես տնտեսուհի եւ երեխաների դայակ, դատական հայց է ներկայացրել հոլիվուդյան աստղի դեմ: Նա Սթոունին մեղադրում է ռասիզմի, աշխատանքի ծանր պայմանների ու ապօրինի վտարման մեջ, հաղորդում է "NEWSru Israel"-ը` վկայակոչելով "New York Daily News"-ը:
Մեղադրանքների ցանկը միայն 11 էջ է կազմում: Սթոունի նախկին սպասուհին պնդում է, որ հինգ տարվա ընթացքում աստղը բազմիցս ծիծաղել է նրա ազգային պատկանելության վրա, ծաղրել ֆիլիպինյան ակցենտը, սիրելի կերակուրներն ու կրոնական հավատալիքները: "Ֆիլիպինցի նշանակում է հիմար",- իբր ասել է Սթոունը Էլեմենին: Հայցը ներկայացվել է Լոս Անջելեսի Գերագույն դատարան:
Բացի դրանից, Սթոունը պահանջել է, որ կինն աշխատի շաբաթական յոթ օր, նաեւ տոներին, սակայն դերասանուհին ապացույցներ է ներկայացրել, որ հավելյալ աշխատանքի դիմաց կինը շռայլորեն վարձատրվել է: Դերասանուհին իր հերթին կնոջը մեղադրում է 2011թ. հունվարին տնից փող գողանալու մեջ, որի համար էլ հեռացրել է նրան: