14:31 . 24/05
Ողջ աշխարհից ավելի քան 320 հազ. զբոսաշրջիկ է գրեթե երկու ամսվա ընթացքում այցելել Հոլանդիայում անցկացվող "Ֆլորիդա – 2012" ծաղիկների փառատոնին, "ՌԻԱ Նովոստիին" հայտնել է փառատոնի տնօրեն Պոլ Բեկը:
"Տարեկան մեզ այցելում է 6-8 հազար հյուր՝ հիանալու լանդշաֆտի դիզայնի նմուշներով: Փառատոնին իրենց աշխատանքներն են ներկայացրել 42 երկրների լավագույն դիզայներները: Դրանց թվում են՝ Ճապոնիան, Քենիան, Թունիսը, Իտալիան, Աֆղանստանը: Ռուսաստանը մեզ կմիանա հունիսին",- ասել է փառատոնի տնօրենը:
"Փառատոնը կազմակերպվել և անցկացվում է Բեատրիկս թագուհու հովանավորությամբ: Այգու ողջ տարածքում ընդհանուր առմամբ 1,8 միլիոն ծաղիկ է տնկվել",- նշել է նա:
"Ֆլորիդան" Հոլանդիայի այգի-պուրակային արվեստի խոշորագույն փառատոնն է և անցկացվում է տասը տարին մեկ անգամ: