14:22 . 24/05
Հայաստանի հեծանվորդ Էդվարդ Մաթոսյանը բրոնզե մեդալ է նվաճել Մինսկում ավարտված Բելառուսի հեծանվասպորտի բաց առաջնությունում: Նա զբաղեցրել է երրորդ տեղը 25 կիլոմետր 4 միջանկյալ եւ 15 կմ 1 միջանկյալ վերջնագծով խմբային մրցավազք մրցաձեւերում:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի տեղեկացմամբ, Հայաստանի եւս մեկ մասնակից՝ Վարշամ Դարբինյանը, զբաղեցրել է 6-րդ տեղը՝ օլիմպիական մրցավազք մրցաձեւում:
Մինսկում Հայաստանի հեծանվորդները հանդես են եկել Հայաստանի հեծանվային սպորտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալբերտ Սոլոյանի ղեկավարությամբ: