13:48 . 24/05
Կանադայի Քվեբեկ քաղաքում տեղի ունեցավ Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի նիստ` նախագահ Ժակ Ռոգեի ղեկավարությամբ: Նիստում քննարկվել է 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի թեկնածու մայրաքաղաքների ընտրության հարցը:
Հինգ թեկնածուներից դուրս մնացին Դոհանը եւ Բաքուն: Պայքարը կընթանա երեք մայրաքաղաքների միջեւ` Մադրիդի, Տոկիոյի եւ Ստամբուլի: Քաղաքներն իրենց առավելությունն ապացուցելու համար 17 ամիս ժամանակ ունեն, քանի որ օլիմպիական մայրաքաղաքի ընտրության քվեարկությունը տեղի կունենա 2013 թվականի սեպտեմբերի 7-ին` Բուենոս Այրեսում:
1964 թվականին Տոկիոն անցկացրել է ամառային օլիմպիական խաղերը, իսկ Մադրիդը օլիմպիական մայրաքաղաք դառնալու երրորդ փորձն է կատարում: Ստամբուլն էլ արդեն 5-րդ անգամ է պայքարում խաղերը հյուրընկալելու իրավունքը ձեռք բերելու համար: Նշենք, որ 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիո դե Ժանեյրոյում: