Երկիրն ավելի քան 30 տարի ղեկավարած Հոսնի Մուբարակի իշխանազրկումից 1,5 տարի անց Եգիպտոսում նախանշված քվրեարկության ճանապարհով մարդիկ ընտրելու են նոր նախագահի: Ընտրությունների առաջին փուլը նախանշված է մայիսի 23-ին եւ 25-ին:
Հիմնական պայքարն ընթանալու է պահպանողականների եւ իսլամիստների միջեւ: Վերջինները խորհրդարանական ընտրությունների արդյունքներով երկրի օրենսդիր մարմնում մեծամասնություն են կազմում, եւ մտավախություն կա, որ եթե հաղթնակը տանի իսլամիստ թեկնածու, ապա երկրում իշխանությունն ամբղջությամբ կանցնի իսլամիստների ձեռքը:
Առաջատար թեկնածուները խոստացել են՝ բանակը, որ Հոսնի Մուբարակի իշխանազրկումից հետո ժամանակավորապես ստանձնել է երկրի ղեկավարությունը, այլեւս մեծ իշխանություն չի ունենա, եւ որ եգիպտացիները հնարավորություն կունան ապրելու իսկական ժողովրդավար եւ անվտանգ երկրում: