11:38 . 22/05
Իրանի իշխանությունները երեկ հետ են կանչել Ադրբեջանում երկրի դեսպան Մուհամեդ Բագիր Բահրամիին: Այս մասին հայտնում է tert.am-ն՝ ադրբեջանական աղբյուրներին հղումով:
Հետկանչի պատճառ նշվում է Բաքվում Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին վիրավորելու փաստը, սակայն ենթադրվում է, որ դեսպանը հայրենիք է վերադարձել "խորհրդակցությունների համար":
Տեղեկությունը պաշտոնապես դեռեւս չի հաստատվում:
Անցյալ շաբաթ Բաքվում Իրանի դիվանագիտական ներկայացուցչության դիմաց բողոքի մի քանի ակցիա իրականացվեց, որոնք ուղղված էին "Իրանի հակաադրբեջանական քաղաքականության դեմ": Ցուցարարները պահանջում էին նաև "դադարեցնել Իրանի ադրբեջանցիների իրավունքների ոտնահարումները": Այդ ակցիաների ընթացքում իրանի բարձրագույն հոգևոր և աշխարհիկ իշխանությունների հասցեին բազմաթիվ վիրավորական հայտարարություններ են հնչել: