17:50 . 21/05
Առաջիկայում ուժեղ կարկուտ է կանխատեսվում: Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ, հանրապետության 4 մարզում արդեն տեղադրված է 119 հակակարկտային կայան: Դրանցով պաշտպանվում են 42 գյուղական համայնքի 9 հազար 500 հեկտար մշակովի տարածքներ: Նախարարության մասնագետներն այսօր վստահեցրել են, որ հակակարկտային կայանների արդյունավետությունը շատ բարձր է: Ներկայում տեղադրվում են եւս 35 կայաններ, որոնց կեսն արդեն պատրաստ է շահագործման: