17:10 . 18/05
Մոսկվայի "Դինամոն", որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, հուլիսի 10-15-ը կմասնակցի "Նվիրվածության եւ բարեգործության գավաթ" մրցաշարին, որը տեղի է ունենալու Քյոլնում:
Մրցաշարում հանդես կգան նաեւ գերմանական "Քյոլնը", "Մայնցը", "Նյուրնբերգը", "Շտուտգարտը", դանիական "Կոպենհագենը", իսպանական "Սեւիլիան" եւ արգենտինական "Բոկա Հունիորսը": Մոսկվայի "Դինամոյի" մրցակիցը կլինի իսպանական "Սեւիլիան":
Մյուս երկու զույգերում սպասվում է գերմանական դիմակայություն` "Քյոլնը" կմրցի "Շտուտգարտի", իսկ "Նյուրնբերգը"` "Մայնցի" հետ:
Արգենտինական "Բոկա Հունիորսն" էլ կփորձի առավելության հասնել "Կոպենհագենի" նկատմամբ: Զույգերում պարտվողները լքելու են պայքարը, այնուհետեւ խաղարկվելու է կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ հանդիպումները: