12:26 . 18/05
Սերբիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից երկու օր առաջ ուժի մեջ է մտել նախընտրական քարոզչություն անցկացնելն արգելող օրնեքը: Այսօրվանից Սերբիայում այսպես կոչված լռության օր է:
Երկրի բարձրագույն պաշտոնի համար կպայքարեն նախկին նախագահ, "Դեմոկրատական" կուսակցության առաջնորդ Բորիս Թադիչը եւ նրա գլխավոր մրցակից` Սերբիայի առաջադիմական կուսակցության առաջնորդ Տոմիսլավ Նիկոլիչը:
Առաջին փուլում նրանք երկուսն էլ հավաքել էին ավելի քիչ ձայն, քան կանխատեսվում էր՝ համապատասխանաբար 25.31% եւ 25.05%, իսկ նրանց տրված ձայների միջեւ տարբերությունը կազմել է 10 հազար ձայն: Այս պայմաններում քաղաքագետները դժվարանում են որեւէ կանխատեսում անել: