12:02 . 18/05
"Հանրապետական" կուսակցության գործադիր մարմնի նիստում պաշտոնական հայտարարությունների համաձայն, որոշումներ այդպես էլ չեն կայացել։ Բազում լրագրողներ էին սպասում "Հանրապետական"-ի նիստին։ Սպասում էին ոչ միայն շենքի, մոտ այլ ողջ Հայսատանում՝ ստանալու կոալիցիայի ձեւավորման, ապագա վարչապետի, ազգային ժողովի նախագահի եւ նախարարների թեկնածուների հարցերի շուրջ պատասխաններ։ Նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ նիստին եկել է բարձր տրամադրությամբ, եւ խոստացավ նորություններ հաղորդել, երբ դրանք լինեն։ "Կտեսնենք, քաղաքական պրոցեսներ են, ինչո՞ւ եք շտապում, հենց կլինի, միանգամից մենք հայատարելու ենք` հարցնեք, չհարցնեք: Վերջնական որոշում դեռ չկա",- անդրադառնալով կոալիցիա կազմելու խնդրին, ասել է ՀՀԿ ղեկավարը:
Տիգրան Սարգսյանի ուղեկցությամբ նիստին մասնակցած նախագահը հեռացավ առանց նորություն ասելու։ Այդ առաքելությունը թողներով Էդուարդ Շարմազանովին։
Ի դեպ, նիստին ներկա չեն եղել ՀՀԿ նախընտրական շտաբի պետ, ԱԺ նախկին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը, ինչպես նաեւ ԱԺ ֆինանսատնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։ Վերջինս մեր տեղեկություններով պարզապես վատառողջ էր։