10:56 . 18/05
Facebook-ը մայիսի 17-ի երեկոյան IPO է մտել բարձր գնով` տեղադրելով 421,23 միլիոն բաժնետոմսեր 38 դոլարով: Facebook-ի բաժնետոմսերի փաթեթը եւ Ցուկերբերգին պատկանող ձեռքբերումները կարելի է գնահատել 19,1 միլիարդ դոլար: Այսպիսով, Facebook-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգի ունեցվածքի չափը գերազանցել է Google համացանցային ընկերության հիմնադիրներ Սերգեյ Բրինի եւ Լարի Փեյջի ունեցվածքին:
IPO-ի արդյունքում Facebook-ի ղեկավարն զբաղեցրել է Bloomberg-ի միլիարդատերերի ամենօրյա թարմացվող վարկանիշի 29-րդ հորիզոնականը, եւ այդ հորիզոնականից հետ է մղել Google-ի հիմնադիրներ Լարի Փեյջին եւ Սերգեյ Բրինին, գրում է Bloomberg-ը:
Facebook-ի գլխավոր տնօրենը վաճառել է 30,2 միլիոն բաժնետոմս` 1,15 միլիարդ դոլար ընդհանուր գումարով:
27-ամյա Դասթին Մոսկովիցին` Ցուկերբերգի Հարվարդի հանրակացարանի հարեւանին, է պատկանում 5,1 միլիարդ դոլար արժողությամբ բաժնետոմսերի փաթեթը: Էդուրադ Սավերինի ունեցվածքը, որն ունի Facebook-ի բաժնետոմսերի մոտավորապես 4%-ը , գնահատվում է 2,7 միլիարդ դոլար:
Facebook-ի օպերացիոն տնօրեն Շերիլ Սանդբերգը միլիարդատերերի ցանկն է ընդգրկվել շնորհիվ սոցկայքի IPO-ի: Սանդբերգը Facebook էր եկել Google ընկերությունից 2008 թվականին, նա ունի 27 միլիոն բաժնետոմս` 1,1 միլիարդ դոլար արժողությամբ, գրում է news.am-ը` հղում կատարելով "ՌԻԱ Նովոստիին":
Ռուս գործարար Ալիշեր Ուսմանովը վերահսկում է Facebook-ի 85,6 միլիոն բաժնետոմսերի 80%-ը, որը մնացել է DST Global ներդրումային ընկերությանը, 12,5%-ին տիրում է DST-ի հիմնադիր Յուրի Միլները: DST-ն IPO-ի ընթացքում վաճառել է շուրջ 45,7 միլիոն Facebook-ի բաժնետոմս եւ կարող է էլի վաճառել մոտակա ամիսներին:
Աշխարհում խոշորագույն սոցկայք Facebook-ի բաժնետոմսերը կսկսեն վաճառվել NASDAQ ամերիկյան բորսայում մայիսի 18-ին, նյույորքյան ժամանակով 11.00-ին (19.00 երեւանյանով):