18:11 . 12/05
Ռուսաստանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Մահմուդ Ահմադինեժադն այսօր` մայիսի 12-ին, հեռախոսազրույց են ունեցել` իրանական կողմի նախաձեռնությամբ:
Ինչպես հաղորդում է news.am-ը, Կրեմլի մամուլի ծառայությանը հղումով, Ահմադինեժադը շնորհավորել է Պուտինին` նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
"Վլադիմիր Պուտինն ու Մահմուդ Ահմադինեժադը պատրաստակամություն են հայտնել հետեւողականորեն շարունակել ռուս իրանական համագործակցության զարգացումը: Զրույցի ընթացքում նշվել են երկրների ղեկավարների հետագա շփումների հեռանկարային պլանները",- նշվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: