Երկիր Մեդիա

Արմավիրի մարզում գյուղատնտեսության զարգացման ծրագիր է մեկնարկում

15:19 . 12/05

"Ֆրութֆուլ Արմենիան" եւ ՄԱԿ-ն Արմավիրի մարզում կաջակցեն գյուղատնտեսական գործունեությանը: Այդ մասին համաձայնագիր են ստորագրել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան եւ արգենտինահայ հայտնի բարերար Էդուարդո Էռնեկյանը:

Գործունեության նպատակն է նպաստել տնտեսական վերածննդին եւ բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի համայնքների բնակիչների համար գյուղատնտեսական գործունեությունը եկամտի հիմնական աղբյուրն է:

Ծրագրի հեղինակները կարծում են, որ շրջանում աղքատության բարձր մակարդակի պատճառներն են ոռոգման եւ ջրամատակարարման ցանցերի վատ վիճակը, գյուղտեխնիկայի բացակայությունը:

Ծրագրի ընդհանուր արժեքը 230 հազար ամերիկյան դոլար է, որից 204 հազարը հատկացնելու է "Ֆրութֆուլ Արմենիան":

"Հույս ունեմ, որ այս համաձայնագրով սկիզբ կդրվի երկարատեւ համագործակցության: Արմավիրի մարզում աղքատության դեմ պայքարում մենք կհամատեղենք մեր ուժերը: Մեր նպատակն է ստեղծել ֆերմերների ասոցիացիաներ, բարելավել ենթակառուցվածքները, ստեղծել սննդի վերամշակման միկրոձեռնարկություններ եւ նպաստել չմշակվող վարելահողերի ցանքաշրջանառությանը` որակյալ սերմերի, տնկիների տրամադրման եւ մշակման միջոցով",- ասաց Դաֆինա Գերչեւան։ 


Լրահոս - վերջին 20 նորությունները

  • 19:26 . 19/06 Սոցապահովության բաժնի վարիչը զոհվածի այրուց կաշառք է պահանջել եւ ստացել
  • 18:14 . 19/06 Ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում արծաթե մեդալներ ունենք
  • 18:08 . 19/06 Մխիթարյանի տրանսֆերի հարցը կարծես լուծված է
  • 17:58 . 19/06 Հադրութի շրջանի Հին Թաղերում մարդկանց պահողը հույսն է վիդեո
  • 16:28 . 19/06 Նախարարն, ըստ էության, հաստատեց` 20 տոկոսն էլ կտան "Գազպրոմին"
  • 16:25 . 19/06 Ռադիոհեռարձակման թվայնացման ժամկետը երեք տարով կերկարաձգվի
  • 16:02 . 19/06 Գյուղատնտեսության նախարարը հանդիպել է Ամասիայում ցույցի դուրս եկած գյուղացիների հետ վիդեո
  • 15:54 . 19/06 Սամարայի շրջանում զինամթերքի պահեստում երեկ բռնկված հրդեհը մարել դեռ չի հաջողվում
  • 15:06 . 19/06 Վլադիմիր Գասպարյանը Գորիսում տեղի ունեցածը "վատ դեպք" է որակում վիդեո
  • 14:37 . 19/06 ԼՂՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է եռանախագահների հայտարարությունը
  • 14:07 . 19/06 Օֆշորային եռյակի հիմնադիր Սուքիասյանը պատմել է եղելությունը. նամակ դատախազությանը եւ "Հետքին" վիդեո
  • 13:44 . 19/06 Ոստիկանապետը կաղոթի ցույցերի խաղաղ ընթացքի համար. Արզնիում զորավարժություններ են եղել վիդեո
  • 13:03 . 19/06 Մերկելի կուսակցությունն էլ դեմ է Թուրքիայի՝ Եվրոպական միությանն անդամակցությանը
  • 12:46 . 19/06 Երեւանում մեկնարկել է "Մասնակցային ժողովրդավորությունը տեղական մակարդակում" թեմայով միջազգային համաժողովը
  • 12:16 . 19/06 Աշխարհում փախստականների թիվը աննախադեպ չափով ավելացել է
  • 12:02 . 19/06 Օբաման պաշտոնական այցով առաջին անգամ Գերմանիայում է
  • 11:47 . 19/06 Հայ Դատն արձագանքել է համանախագահների հայտարարությանը
  • 11:42 . 19/06 Գիշերը հրդեհ է բռնկվել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում
  • 11:03 . 19/06 Օֆշորային եռյակի գործից նոր բացահայտումներ. Սուքիասյանը նոր նամակ է գրել՝ բացելով եռյակի գաղտնիքը
  • 21:11 . 18/06 ՀՀԿ-ն զարմանում է, իսկ Վերահսկիչը խոստանում՝ ավելի շատ գործեր ենք ուղարկելու դատախազություն, վիդեո

Ըստ բաժինների

Քաղաքական
Հասարակական
Տնտեսական
Աշխարհ
Սփյուռք
Մշակույթ
Տարածաշրջան
Արտակարգ
Դեսից-դենից
Մարզական
Անկեղծ ասած...

© 2011 Yerkir Media TV Company

Republic of Armenia, Yerevan, N 94 Charents

Phone. + 374 10 576512, Fax + 374 10 576540, Contact Us

News department:

Phone. + 374 10 576498, Contact Us