Երկիր Մեդիա

Վոլոդյա Հովհաննիսյան. չկա մեկ երաժշտություն, որ նրա մտապատկերում նկար չստեղծի վիդեո

12:58 . 12/05

"Կյանքը ինչպես որ կա". այս սկզբունքով է ստեղծագործում գեղանկարիչ Վոլոդյա Հովհաննիսյանը: Վատ տրամադրությամբ վրձին չի վերցնում, ոգեշնչվում է բնությունից ու հենց բնությունն էլ դարձնում իր ստեղծագործությունների առանցքը: Բնության սիրահարն իր կտավներում հավերժացնում է ժամանակի ամեն միավորի հետ փոխվող բնությունը: Նրան զամացրել ու շարունակում է զարմացնել բնության գույների բազմազանությունը:

"Ջուր ես նայում, գետակ կամ լճակ, որ լավ արեւոտ պահ ա լինում, ջուրը գույն չունի, բայց երբ որ նրա վրա արտացոլվում են արեւի շողրեը, երկինքն` առաջանում են տարբեր գույներ",- ասում է նկարիչը:

Բնության շատ տեսարաններ սկզբում արտատպվում են նկարչի մտապակերում, հետո, ժամանակի ընթացքում միախառնվելով վարպետի երեւակայությանը՝ յուրահատուկ ասելիքով պատկերվում կտավին: Նրա բնապատկերները բնության սոսկ արտապատկերներ չեն:

Վարպետ Վոլոդյայի վրձինը հիմա առավել հաճախ ծաղկեփնջերի է ծնունդ տալիս: Դրանցից ամեն մեկը կանացի մի դիմանկար է. մեկնաբանում է: Նրա արհեստանոցում քիչ չեն նաեւ փշոտ դիմանկարները, որոնք դժվար հասանելի կանանց պատկերներ են:

"Որին շատ դժվար ա մոտենալը, ավելի հմայիչ ա, ավելի գեղեցիկ ա: Մանուշակը պուճուր-մուճուր բան ա՝ թաքնված գեղեցկություն: Կարա թփի տակ կուչ գա, մարդ չնկատի, կողքով անտարբեր անցնի, բայց վարդը չես կարող անտարբեր անցնել",- համեմատություններ է անում վարպետը:

Նկարչի մուսան բարձր տրամադրությունն է: Իր կենսախնդությամբ ցանկանում է վարակել նկարները դիտողներին: Տրամադրոթյան անկման ժամանակ էլ փորձում է նկարել, բայց այդ նկարները մինչեւ այսօր ավարտուն տեսք չեն ստացել:

Վարպետ Վոլադյան նաեւ երաժիշտ է: Նվագում է Սիսիանի ժողգործիքների անսամբլի կազմում: Մանկուց նախընտրում է հայկական ժողովրդական երաժշտությունը։
 
"Հոգումս ներդաշնակված են երաժշտությունն ու նկարչությունը, մշտապես մեկն օգնում է մյուսին",- ասում է վարպետը:
 
Չկա մեկ երաժշտություն, որ նրա մտապատկերում նկար չստեղծի, եւ կտավ չկա, որը երաժշտություն չունենա։


Լրահոս - վերջին 20 նորությունները

  • 19:26 . 19/06 Սոցապահովության բաժնի վարիչը զոհվածի այրուց կաշառք է պահանջել եւ ստացել
  • 18:14 . 19/06 Ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում արծաթե մեդալներ ունենք
  • 18:08 . 19/06 Մխիթարյանի տրանսֆերի հարցը կարծես լուծված է
  • 17:58 . 19/06 Հադրութի շրջանի Հին Թաղերում մարդկանց պահողը հույսն է վիդեո
  • 16:28 . 19/06 Նախարարն, ըստ էության, հաստատեց` 20 տոկոսն էլ կտան "Գազպրոմին"
  • 16:25 . 19/06 Ռադիոհեռարձակման թվայնացման ժամկետը երեք տարով կերկարաձգվի
  • 16:02 . 19/06 Գյուղատնտեսության նախարարը հանդիպել է Ամասիայում ցույցի դուրս եկած գյուղացիների հետ վիդեո
  • 15:54 . 19/06 Սամարայի շրջանում զինամթերքի պահեստում երեկ բռնկված հրդեհը մարել դեռ չի հաջողվում
  • 15:06 . 19/06 Վլադիմիր Գասպարյանը Գորիսում տեղի ունեցածը "վատ դեպք" է որակում վիդեո
  • 14:37 . 19/06 ԼՂՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է եռանախագահների հայտարարությունը
  • 14:07 . 19/06 Օֆշորային եռյակի հիմնադիր Սուքիասյանը պատմել է եղելությունը. նամակ դատախազությանը եւ "Հետքին" վիդեո
  • 13:44 . 19/06 Ոստիկանապետը կաղոթի ցույցերի խաղաղ ընթացքի համար. Արզնիում զորավարժություններ են եղել վիդեո
  • 13:03 . 19/06 Մերկելի կուսակցությունն էլ դեմ է Թուրքիայի՝ Եվրոպական միությանն անդամակցությանը
  • 12:46 . 19/06 Երեւանում մեկնարկել է "Մասնակցային ժողովրդավորությունը տեղական մակարդակում" թեմայով միջազգային համաժողովը
  • 12:16 . 19/06 Աշխարհում փախստականների թիվը աննախադեպ չափով ավելացել է
  • 12:02 . 19/06 Օբաման պաշտոնական այցով առաջին անգամ Գերմանիայում է
  • 11:47 . 19/06 Հայ Դատն արձագանքել է համանախագահների հայտարարությանը
  • 11:42 . 19/06 Գիշերը հրդեհ է բռնկվել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում
  • 11:03 . 19/06 Օֆշորային եռյակի գործից նոր բացահայտումներ. Սուքիասյանը նոր նամակ է գրել՝ բացելով եռյակի գաղտնիքը
  • 21:11 . 18/06 ՀՀԿ-ն զարմանում է, իսկ Վերահսկիչը խոստանում՝ ավելի շատ գործեր ենք ուղարկելու դատախազություն, վիդեո

Ըստ բաժինների

Քաղաքական
Հասարակական
Տնտեսական
Աշխարհ
Սփյուռք
Մշակույթ
Տարածաշրջան
Արտակարգ
Դեսից-դենից
Մարզական
Անկեղծ ասած...

© 2011 Yerkir Media TV Company

Republic of Armenia, Yerevan, N 94 Charents

Phone. + 374 10 576512, Fax + 374 10 576540, Contact Us

News department:

Phone. + 374 10 576498, Contact Us