Երկիր Մեդիա

Խոսրով Հարությունյան. "ՀՀԿ-ն չի պատրաստվում շատ խնդրել, բայց կոալիցիայի պահպանումը ճիշտ կլինի" վիդեո

18:09 . 10/05

"Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միություն" կուսակցութան նախագահ Խոսրով Հարությունյանը, ով ՀՀԿ համամասնական ցուցակի 18-րդ համարն էր ու դառնալու է պատգամավոր, վստահ է, որ Ազգային ժողովի նախագահի աթոռ իրեն չի առաջարկվի. "Ոչ, ոչ, մի անհանգստացեք, էդպիսի բան չկա: Վստահաբար` ոչ":

Մայիս 6-ի ընտրությունների ընթացքից ու արդյունքներից Խոսրով Հարությունյանը գոհ է: Սա, նրա կարծիքով, լրջագույն ձեռքբերում է իշխանության եւ առաջընթաց` երկրի համար: Հասարակությունն էլ, ըստ Խոսրով Հարությունյանի, համաձայն է ընտրությունների արդյունքների հետ, դրա համար էլ մայիսի 6-ից հետո այլեւս ընտրությունների մասին չի խոսում: Խոսրով Հարությունյանը չի կիսում այն տեսակետը, թե հասարակության պահվածքը կարող է նաեւ անտարբերության ու ապատիայի արտահայտություն լինել: 

"Եթե հասարակությունն անտարբեր լիներ, 62 տոկոս մասնակցություն չէր ցուցաբերի",- ասաց նա:   

Կկազմվի՞ քաղաքական կոալիցիա 5-րդ գումարման Ազգային ժողովում, թե՞ ոչ. ընտրություններից հետո սա, թերեւս, ամենակարեւոր հարցն է, որ քննարկվում է կուլիսներում:
 
Ըստ ընտրությունների արդյունքների` իշխող "Հանրապետականը" կառավարություն ձեւավորելու համար որեւէ այլ ուժի աջակցության կարիքը չունի, եւ ինչպես այսօր լրագրողներին ասել է ՀՀԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկված Խոսրով Հարությունյանը, ՀՀԿ-ն չի պատրաստվում որեւէ ուժի լուրջ եւ երկար համոզել` կոալիցիա ձեւավորել իր հետ: Այսուհանդերձ, ըստ Խոսրով Հարությունյանի, ճիշտ կլինի, եթե քաղաքկան կոալիցիայի նախկին ձեւաչափը պահպանվի:

"ՀՀԿ-ն այսօր ունի 70 պատգամավոր, եւ կարող է ինքնուրույն կառավարություն ձեւավորել: Բայց մեր երկրում սպասվում են արմատական բարեփոխումներ, լուրջ բարեփոխումներ, որ կարող են նաեւ ցավոտ լինել շատերի համար, ուստի, այս դեպքում ավելի ճիշտ կլինի, եթե իշխանությունն ավելի մեծ ներկայացվածություն ունենա: Իսկ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, այսինքն՝ նախկին կոալիցիան, շարունակի իր գործունեությունը",- ասաց Խոսրով Հարությունյանը։ 


Լրահոս - վերջին 20 նորությունները

  • 12:43 . 25/05 Գորիսում հնչեց վերջին զանգը եւ ազդարարվեց նոր կյանքի սկիզբը վիդեո
  • 12:18 . 25/05 "Նախագահն Աստված չէ... Նա, ով խախտել է օրենքը, պատասխան պետք է տա",- Իվանիշվիլի վիդեո
  • 11:40 . 25/05 Քրիստին Լագարդին չեն դատի. նա կշարունակի պաշտոնավարել վիդեո
  • 20:34 . 24/05 Ոտիկանապետը գյուղապետերին օգնություն է խոստացել եւ հորդորել՝ ձեռնպահ մնալ խնդիրները հակաօրինական ճանապարհով լուծելուց
  • 20:29 . 24/05 Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 40 ավտոմեքենա
  • 11:56 . 25/05 Պոլիտեխնիկի 20 ուսանողի "Ալբերտ Սուքիասյանի" անվան կրթաթոշակ կտրվի
  • 20:14 . 24/05 Օբաման հայտարարել է՝ Գուանտանամոն փակելու է
  • 20:07 . 24/05 Վանաձորի քաղաքապետը ներողություն է խնդրել համաքաղաքացիներից վիդեո
  • 19:58 . 24/05 Բակո Սահակյանը Մարտակերտում հետեւել է զորավարժությունների ավարտական փուլին վիդեո
  • 19:51 . 24/05 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ընդունել են նախագահն ու ԱԳ նախարարը
  • 19:49 . 24/05 Արքայազն Չարլզը կժամանի Հայաստան
  • 18:53 . 24/05 Հայաստանում այսօր հնչեց վերջին զանգը վիդեո
  • 18:28 . 24/05 "Զվարթնոցը" քանդելու մտադրություն առայժմ չունեն վիդեո
  • 17:59 . 24/05 ԱԺ-ում քննարկեցին կարկուտից տուժած համայնքների փոխահատուցման հարցը վիդեո
  • 17:22 . 24/05 Պետերբուրգում կայացել են Հայկական ֆուտբոլային լիգայի խաղերը վիդեո
  • 16:49 . 24/05 ԱԺ-ում ընդդիմությունն ու իշխանությունը հարաբերություններ էին պարզում. ով է ում նեղացել վիդեո
  • 16:13 . 24/05 "Ոսկե ծիրան"-ի 10-րդ հոբելյանական կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 7-14-ը վիդեո
  • 15:59 . 24/05 Լեւոն Զուրաբյանը գազի գնի վերաբերյալ "սենսացիոն տեղեկությունով" է հանդես եկել
  • 14:48 . 24/05 ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում կամուրջ է փլուզվել
  • 14:24 . 24/05 Ոստիկանությունը հայտնաբերել է ավազակային հարձակում կատարած զինված խմբին

Ըստ բաժինների

Քաղաքական
Հասարակական
Տնտեսական
Աշխարհ
Սփյուռք
Մշակույթ
Տարածաշրջան
Արտակարգ
Դեսից-դենից
Մարզական
Անկեղծ ասած...

© 2011 Yerkir Media TV Company

Republic of Armenia, Yerevan, N 94 Charents

Phone. + 374 10 576512, Fax + 374 10 576540, Contact Us

News department:

Phone. + 374 10 576498, Contact Us