18:54 . 07/05
Մայիսի 7-ի՝ ժամը 15:00-ի դրությամբ, մայրաքաղաքի բժշկական հաստատություններում բուժում է ստանում մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով տուժած 75 քաղաքացի, որից 15-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում:
Առողջապահության նախարարությունից հաղորդում են, որ հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: