Երկիր Մեդիա

Ի՞նչ է մեզ սպասվում ընտրություններից հետո

19:40 . 06/05

Ի՞նչ են անելու քաղաքական ուժերը մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո. ամեն բան կախված է ընտրությունների ընթացքից ու արդյունքներից: Մինչդեռ օրենսդրությունը սահմանում է ժամկետներ, համաձայն որոնց պետք է ընթանան հետընտրական զարգացումներ. նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջան, նոր Կառավարության կազմավորում, ծրագրի ներկայացում...   

Այսօր, ժամը 20.00-ին, երբ ավարտվի ընտրական օրն, ու փակվեն բոլոր ընտրատեղամասերն, այդ պահից ոչ ուշ, քան 24 ժամ հետո, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի ուղիղ եթերում կներկայացնի ընտրությունների նախնական արդյունքները: Այսպես պահանջում է Ընտրական օրենսգրքի 75-րդ հոդվածը: Այս նույն հոդվածը սահմանում է նաեւ, որ քվեարկության օրվանից հետո 7-րդ օրը ԿԸՀ-ն ամփոփում է ընտրության արդյունքներն ու ընդունում որոշում՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ:
 
Բայց որպեսզի նորընտիր Ազգային ժողովը կարողանա գումարել իր առաջին նստաշրջանը, համաձայն Սահմանադրության, պետք է ընտրված լինեն պատգամավորների 2/3-րդը: Դրանից հետո 3-րդ հինգշաբթի օրն էլ գումարվում է Ազգային ժողովի առաջին նստաշրջանը:
 
Հենց այստեղ էլ ավանդաբար ի հայտ են գալիս տարաձայնությունենրն առանցքային մեկ հարցի շուրջ` երբվանի՞ց սկսել երրորդ հինգշաբթիի հաշվարկը. ընտրությւոնների արդյուքնների նախանակա՞ն, թե՞ վերջնական ամփոփումից հետո:
 
2007 թվականի մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններից հետո 4-րդ գումարման Ազգային ժողովն առաջին նստաշրջանն անցկացրել է հունիսի 7-ին: Այսինքն, Սահմանադրությամբ սահմանված 3-րդ հինգշաբթին այն ժամանակ հաշվել են ընտրությանը հաջորդող 7-րդ օրից սկսած: Այս անգամ 3-րդ հինգշաբթիի հաշվարկը իշխանությունները որոշել են սկսել հենց ընտրության օրվանից, այսինքն, 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը, ըստ նախնական որոշման, գումարվելու է մայիսի 24-ին:
 
Այստեղ հիշենք, որ օրն ընտրական է, եւ կուսակցությունների համամասնական ցուցակներում ընդգրկված պատգամավորության որեւէ թեկնածուի անուն եթերով հնչեցնելու իրավունք չունենք, ուստի հավելենք, սա` ըստ մեր աղբյուրների:
 
Այն պահից, երբ նորընտիր Ազգային ժողովը գումարի իր առաջին նիստը, կավարտվի այսօր դեռես գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը:
 
Հենց նոր խորհրդարանի առաջին նիստի օրն էլ Կառավարությունը հրաժարական է ներկայացնում հանրապետության նախագահին: Այս հրաժարականից հետո տասնօրյա ժամկետում նախագահը, խորհրդակցելով խորհրդարանական խմբակցությունների հետ ու հաշվի առնելով խորհրդարանում պատգամավորների տեղերի բաշխվածությունը, նշանակում է նոր վարչապետ, որը, դարձյալ Սահմանադրությունն է սահմանում՝ պետք է վայելի պատգամավորների մեծամասնության վստահությունը:
 
Վարչապետի նշանակումից հետո 20-օրյա ժամկետում էլ կազմավորվում է նոր Կառավարությունը: Կառավարության կառուցվածքը սահմանվում է օրենքով: Այդ օրենքը վերջին անգամ փոփոխվել է 2008 թվականին, երբ նախագահական ընտրություններից հետո կոալիցիայի անդամների թիվը մեկով ավելացավ, ու պարզվեց, որ պետք է ավելացնել նաեւ նախարարությունների քանակը` կոալիցիայի նորեկին նախարարական պորտֆելներով ապահովելու համար: Հայրենի կառավարության կազմում այսօր կա 18 նախարարություն: 


Լրահոս - վերջին 20 նորությունները

  • 16:47 . 25/05 YouTube-ը Տաջիկստանում արգելափակել են
  • 16:30 . 25/05 "ՀայՌուսագազարդի" հասարակայնության հետ կապերի բաժնի պետը չի մասնակցի գազի թանկացման դեմ ուղղված բողոքի ակցիաներին
  • 16:14 . 25/05 Մոսկվայի "Հայկական վերածնունդ" կիրակնօրյա դպրոց 25 տարեկան է վիդեո
  • 15:47 . 25/05 Շոտլանդիայի խորհրդարանում ստորագրել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու մասին միջնորդագիր
  • 15:38 . 25/05 Սիրիայի ընդդիմությունը պատրաստ է մասնակցել Սիրիայի հարցով միջազգային համաժողովին մեկ պայմանով
  • 15:13 . 25/05 Առաջին հանրապետության ժամանակ քաղաքական գործիչների մղումներն ավելի ազնիվ էին
  • 14:31 . 25/05 Իրանի նախագահի թեկնածու Սայիդ Ջալիլին ընտրվելու դեպքում նպաստելու է մահմեդականության տարածմանը
  • 13:41 . 25/05 Կալիֆոռնիական առողջապահական հիմնադրամը 10 հազար դոլար է հատկացրել Փասադենայի հայկական համայնքին
  • 13:12 . 25/05 Dorians-ը հունիսի մեկին բացօթյա համերգով իր շնորհակալությունը կհայտնի
  • 12:43 . 25/05 Գորիսում հնչեց վերջին զանգը եւ ազդարարվեց նոր կյանքի սկիզբը վիդեո
  • 12:18 . 25/05 "Նախագահն Աստված չէ... Նա, ով խախտել է օրենքը, պատասխան պետք է տա",- Իվանիշվիլի վիդեո
  • 11:40 . 25/05 Քրիստին Լագարդին չեն դատի. նա կշարունակի պաշտոնավարել վիդեո
  • 20:34 . 24/05 Ոտիկանապետը գյուղապետերին օգնություն է խոստացել եւ հորդորել՝ ձեռնպահ մնալ խնդիրները հակաօրինական ճանապարհով լուծելուց
  • 20:29 . 24/05 Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 40 ավտոմեքենա
  • 11:56 . 25/05 Պոլիտեխնիկի 20 ուսանողի "Ալբերտ Սուքիասյանի" անվան կրթաթոշակ կտրվի
  • 20:14 . 24/05 Օբաման հայտարարել է՝ Գուանտանամոն փակելու է
  • 20:07 . 24/05 Վանաձորի քաղաքապետը ներողություն է խնդրել համաքաղաքացիներից վիդեո
  • 19:58 . 24/05 Բակո Սահակյանը Մարտակերտում հետեւել է զորավարժությունների ավարտական փուլին վիդեո
  • 19:51 . 24/05 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ընդունել են նախագահն ու ԱԳ նախարարը
  • 19:49 . 24/05 Արքայազն Չարլզը կժամանի Հայաստան

Ըստ բաժինների

Քաղաքական
Հասարակական
Տնտեսական
Աշխարհ
Սփյուռք
Մշակույթ
Տարածաշրջան
Արտակարգ
Դեսից-դենից
Մարզական
Անկեղծ ասած...

© 2011 Yerkir Media TV Company

Republic of Armenia, Yerevan, N 94 Charents

Phone. + 374 10 576512, Fax + 374 10 576540, Contact Us

News department:

Phone. + 374 10 576498, Contact Us