13:42 . 28/04
Երեկ երեկոյան՝ ժամը 19:35-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի զորամասերից մեկի մարտական դիրքում արձանագրվել է հրազենային զենքից մահացու վիրավորման դեպք, որի արդյունքում զոհվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հովհաննես Մարատի Նիկողոսյանը:
Փաստի առթիվ կատարվում է նախաքննություն։
ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայություն