15:25 . 26/04
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է 2011թ. դեկտեմբերին Գյումրիում տեղի ունեցած մանկապղծության դեպքով դատավարությունը:
Գյումրու բնակիչ, 25-ամյա Վարդան Ղազարյանը Գյումրու գիշերօթիկ դպրոցներից մեկի 10-ամյա սանին բռնաբարելու մեղադրանքով դատարանի կողմից դատապարտվել է 12 տարվա ազատազրկման և 50.000 դրամ տուգանքի:
shirakcentre.org-ի փոխանցմամբ, վերջինս, խոստովանելով իր մեղքը, դատարանից խնդրել է մեղմել սահմանված պատիժը:
Հիշեցնենք, որ երրորդ դասարանի 10-ամյա աղջնակի բռնաբարությունից հետո, երեխայի ծնողի ահազանգից ընդամենը ժամեր անց, Վարդան Աշոտի Ղազարյանը հայտնաբերվել եւ ձերբակալվել էր: