Երկիր Մեդիա

Գնդապետ Սանդրուկյանին կաշառք փոխանցողը նրա նախկին տեղակալն էր

11:02 . 26/04

Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության տրանսպորտի հարցերով քննչական վարչության արդեն նախկին պետ Էդուարդ Սանդրուկյանին 900 հազար դոլար է փոխանցել նրա նախկին տեղակալ Վադիմ Մյասիշևը։ Այս մասին "Life News"-ին հղումով՝ հայտնում է tert.am-ը։ 

 

Հիշեցնենք, որ Էդուարդ Սանդրուկյանը ձերբակալվել է 900 հազ դոլար կաշառք ստանալու համար: Նա այդքան գումարի դիմաց պետք է աջակցեր մի առևտրականի` սկսելու սեփական բիզնեսը: Քննիչների վարկածով` սա գումարի դեռ առաջին մասնաբաժինն էր:

 

"Life News"-ը` վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնում է, որ "չարաբաստիկ" գումարը Սանդրուկյանի տուն է բերել նրա նախկին տեղակալ, իսկ այժմ ՆԳՆ Տեղեկատվության վարչության աշխատակից, գնդապետ Վադիմ Մյասիշևը:  Ըստ նրա` Սանդրուկյանը վստահում էր իր նախկին տեղակալին: Միասին նրանք աշխատել են երկար տարիներ: Մյասիշևի այցից հետո, նրանք նշել են այդ իրադարձությունը:

 

Ձերբակալության հատուկ գործողությունը սկսվել է գումարի` հասցեատիրոջը հանձնվելուց 6 ժամ հետո միայն:

 

"Ձերբակալության օպերացիային մասնակցող Անվտանգության դաշնային ծառայության ու Քննչական կոմիտեի աշխատակիցները մինչև վերջին պահը չեն իմացել, թե միջնորդն ում է տանում գումարը",- "Life News"-ին հայտնել են տեղեկացված աղբյուրները` հավելելով, որ երբ պարզվել է, թե ում են ուղղված գումարները, ձերբակալությունն իրականացրել են ոչ միանգամից: Վեց ժամ է պահանջվել` ստանալու համար ձերբակալման համար բոլոր համաձայնությունները:

 

Սանդրուկյանն ու Մյասիշևը տարվել են "Բուտիրսկի" քննչական մեկուսարան: Սակայն Մյասիշեևը, իր նախկին պետի դեմ ցուցմունքներ տալուց հետո, ազատ է արձակվել: Այժմ նա գտնվում է տնային կալանքի տակ:

 

"Նրա գտնվելու վայրը խիստ գաղտնի է պահվում, քանի որ տեղեկություն է հայտնվել, որ նրան պատվիրել են քրեական հեղինակությունները, որոնց ֆինանսական շահերը, ամենայն հավանականությամբ, կապված են Էդուարդ Սանդրուկյանի ֆինանսական գործերի հետ",- հայտնել է աղբյուրը:

 

Մեշանսկի դատարանը քննչական բաժնի միջնորդության հիման վրա Էդուարդ Սանդրուկյանի ձերբակալության որոշում է կայացրել: Դատարանի որոշմամբ` ոստիկանության գնդապետը նախնական կալանքի տակ կմնա երկու ամիս, քանի դեռ քննչական գործողություններ են իրականացվում:

 

tert.am



Լրահոս - վերջին 20 նորությունները

  • 20:34 . 24/05 Ոտիկանապետը գյուղապետերին օգնություն է խոստացել եւ հորդորել՝ ձեռնպահ մնալ խնդիրները հակաօրինական ճանապարհով լուծելուց
  • 20:29 . 24/05 Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 40 ավտոմեքենա
  • 20:14 . 24/05 Օբաման հայտարարել է՝ Գուանտանամոն փակելու է
  • 20:07 . 24/05 Վանաձորի քաղաքապետը ներողություն է խնդրել համաքաղաքացիներից
  • 19:58 . 24/05 Բակո Սահակյանը Մարտակերտում հետեւել է զորավարժությունների ավարտական փուլին
  • 19:51 . 24/05 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ընդունել են նախագահն ու ԱԳ նախարարը
  • 19:49 . 24/05 Արքայազն Չարլզը կժամանի Հայաստան
  • 18:53 . 24/05 Հայաստանում այսօր հնչեց վերջին զանգը վիդեո
  • 18:28 . 24/05 "Զվարթնոցը" քանդելու մտադրություն առայժմ չունեն վիդեո
  • 17:59 . 24/05 ԱԺ-ում քննարկեցին կարկուտից տուժած համայնքների փոխահատուցման հարցը վիդեո
  • 17:22 . 24/05 Պետերբուրգում կայացել են Հայկական ֆուտբոլային լիգայի խաղերը վիդեո
  • 16:49 . 24/05 ԱԺ-ում ընդդիմությունն ու իշխանությունը հարաբերություններ էին պարզում. ով է ում նեղացել վիդեո
  • 16:13 . 24/05 "Ոսկե ծիրան"-ի 10-րդ հոբելյանական կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 7-14-ը վիդեո
  • 15:59 . 24/05 Լեւոն Զուրաբյանը գազի գնի վերաբերյալ "սենսացիոն տեղեկությունով" է հանդես եկել
  • 14:48 . 24/05 ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում կամուրջ է փլուզվել
  • 14:24 . 24/05 Ոստիկանությունը հայտնաբերել է ավազակային հարձակում կատարած զինված խմբին
  • 13:05 . 24/05 Սիրայի ապստամբները հուսալքվում են. Ասադը հաղթո՞ւմ է
  • 12:53 . 24/05 Էրդողանը դատական հայց է ներկայացրել ընդդիմադրի դեմ՝ իրեն Ասադի հետ համեմատելու համար
  • 12:35 . 24/05 Ռուսաստանի տարածքում 8.2 մագնիտուդով երկրաշարժ է եղել, ցունամիի տագնապը հանվել է
  • 11:40 . 24/05 "Արմավիան" ազատել է բոլոր օդաչուներին` 5 ամսվա աշխատավարձի պարտքով

Ըստ բաժինների

Քաղաքական
Հասարակական
Տնտեսական
Աշխարհ
Սփյուռք
Մշակույթ
Տարածաշրջան
Արտակարգ
Դեսից-դենից
Մարզական
Անկեղծ ասած...

© 2011 Yerkir Media TV Company

Republic of Armenia, Yerevan, N 94 Charents

Phone. + 374 10 576512, Fax + 374 10 576540, Contact Us

News department:

Phone. + 374 10 576498, Contact Us