16:45 . 24/04
"Մենք երբեւէ իրավունք չունենք եւ չենք կարող մոռանալ հայության հանդեպ կատարված ոճիրը",- սա ՀՅԴ Քուվեյթի երիտասարդական միության բանաձեւումն է։
Ապրիլի 24-ի զոհերի հաշատակին նվիրված հատուկ մոմավառություն է տեղ ունեցել, որին ներկա են եղել Քուվեյթի եւ Արաբական ծոցի երկրների կաթողիկոսական փոխանորդ Տեր Շահե եպիսկոպոսը, ինչպես նաեւ Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչները։
Երիտասարդական միության անդամներից Մարալ Հակոբյանը հայտարարել է, որ իրենց պայքարը երբեք չի մարելու։ Օրվա խորհուրդը փոխանցվել է նաեւ "Հատուցում" բեմադրությամբ։